Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է խոսել «Ռեալի» ու իր մասին Marca-ին տված հարցազրույցի երկրորդ մասում:
«Այն, որ ես ու Մոուրինյոն իրար լավ ենք հասկանում, շատ լավ է, քանի որ նա շատ լավ մարզիչ է, ինչի պատճառով էլ նրան շատերը նախանձում են: Նա պաշտպանում է իր խաղացողներին ու մշտապես խոսում է նրանց հետ: Նա շատ սրտաբաց մարդ է ու միշտ պատրաստ է լսել մեր կարծիքը ու այդ իսկ պատճառով իմ, ինչպես նաև խաղընկերներիս, հարաբերությունները նրա հետ իդեալական են: Հույս ունեմ, որ նա այստեղ երկար տարիներ կմնա, քանի որ ես սիրում եմ աշխատել նման ամբիցիոզ մարզիչների հետ: Նա այն մարդկանցից է, որ միշտ ցանկանում են հաղթել»:
«Բենզեման լավ մարզավիճակում է: Նա կատարելագործվում է` օգնելով թիմին, բացի այդ էլ նա վերջին խաղերում զգալիորեն բարելավել է: Նա շատ է աշխատում, այնպես որ մենք ավելին իրավունք չունենք պահանջել: Ես զարմացած չեմ Դի Մարիայի խաղով, քանի որ հենց սկզբից գիտեի, որ նա այստեղ հիանալի է խաղալու: Նա մնացածից շատ ավելի շատ է աշխատում ու խաղում է ի սրտեԹիմին միշտ էլ պետք է նրա ոճի խաղացողներ: Նա հիանալի մարզավիճակում է»:
«Կական շուտով կերջանկացնի երկրպագուներին: Նա քրտնաջան աշխատում է, որ դառնա նախկին Կական, ու ես վստահ եմ, որ նա իր նպատակին կհասնի: Նա իմ լավագույն ընկերն է թիմում Պեպեի, ով ֆենոմենալ խաղացող է, ու Մարսելոյի հետ մեկտեղ: Բայց Իկերը ու Ռամոսը նույնպես իմ լավ ընկերներն են: Ես բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Եթե հարցնեք խաղընկերներիս, նրանք նույնպես այս պատասխանը կտան»:
«Ես խոսում եմ 3-4 լեզուներով: Պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, մի քիչ ֆրանսերեն ու մի քանի բառ գերմաներեն: Ազնվորեն ասած, թիմակիցներից շատ բան եմ սովորում»:
«Կանալեսին ժամանակ է պետք, բայց նա առաջվա պես աճում է ու գտնվում է հիանալի շրջապատում, ու նա կդառնա մեծ խաղացող: Նա ունի այն ամենը, ինչ պետք է աստղ դառնալու համար: Նա ունի որակներ, որ զարմացնում են բոլորիս, բայց նա դեռ շատ բան ունի սովորելու: Նա ինձ շատ է դուր գալիս»:
«Ես գիտեմ ակադեմիայի յուրաքանչյուր խաղացողի: Մենք մի քանի անգամ խաղացել ենք նրանց հետ ու ես տեսել եմ, թե ինչքան տաղանդավոր խաղացողներ կան: Մորատան ապագայում մեծ խաղացող կլինի, ինչպես նաև Խուանֆրանն ու Մատեոսը»:
Գևոր, Realmadrid.am