Կապված վերջին ժամանակներս Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիային վերաբերվող իսպանական ԶԼՄ-ների վերջին հայտարարությունների հետ, որոնք վերաբերվում են Ժոզե Մոուրինյոյին, «Ռեալը» պահանջում է.
- ԻՖՖ-ն հայտնի այն պատճառները, որոնց հիման վրա իր պաշտոնական կայքում նմանատիպ հայտարարություններ են հրապարակվել:
- Պարզաբանել այն բոլոր հայտարարությունները, որ հայտնվել են ԻՖՖ-ի պաշտոնական կայքում, որոնք արտահայտում էին ոչ օբյեկտիվ, բացասական ու վիրավորող բնույթ, ու ակումբը ցանկանում է նմանատիպ վարքագծի համար փոխհատուցում ստանալ:
- Հրաժարվել մեր մարզչի անունը նմանատիպ հայտարարությունների մեջ օգտագործելուց. այս ամենի վառ օրինակը այն է, որ ֆեդերացիան իր կայքէջում հրապարակել է մի մրցավարի զեկույց, որի մեջ Մոուրինյոյին վիրավորող խոսքեր են պարունակվել:
- Պահանջում ենք պատասխանատվություն վերցնել այս ամենի համար, քանի որ այս խոսքերը վիրավորել են մեր մարզչին, ակումբին ու երկրպագուներին:
- Հրաժարվել նմանատիպ զեկույցների հրապարակումից ԻՖՖ-ի պաշտոնական կայքում, բայց միևնույն է «Ռեալ Մադրիդը» պատրաստ է մշտապես համագործակցել ԻՖՖ-ի հետ բոլոր այն միջոցառումներում, որոնք օգուտ կբերեն իսպանական ֆուտբոլին:
Գևոր, Realmadrid.am