«Ժապավեն կտրելու» հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Էմիլիո Բուտրագենյոն: Սա տեղի է ունեցել երեքշաբթի օրը Կիտոյում` Էկվադորում, որտեղ «Ռեալ Մադրիդ» հիմնադրամը բացել է վերջին սոցիալական սպորտի ակադեմիան:
Ակադեմիան կօգնի 6-12 տարեկան 178 երեխաների, որոնք ապրում են Կիտոյի հյուսիսային շրջանում: Հիմնադրամը կաջակցի նաև Էկվադորի SEK համալսարանին:
«Ռեալ Մադրիդ» հիմնադրամը կաջակցի այս երեխաներին և նրանք կառաջնորդվեն այս նշանաբանով. «Նրանք խաղում են, Մենք մարզում ենք»:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am