Դի Մարիան Մոուրինյոյի թիմում 6-րդ ամենաշատ խաղացած խաղացողն է: Նա հիանալի մեկնարկ է տվել: Մոուրինյոն նրա ադապտացիայի գործում մեծ դեր ունեցավ: Իսկ Անխելը իր հերթին ցանկանում է հաղթել բոլոր մրցաշարերում` ներառյալ գավաթը:
Ձեր հայրենակից Մեսսին երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի լավագույն խաղացողի մրցանակը: Կուզենա՞ք մի օր էլ Դուք նվաճեք այդ մրցանակը:
Այո, բոլորն են դրա մասին երազում ու այդ թվում և ես: Բայց նախ ես կուզեի լինել գոնե հավակնորդների թվում, քանի որ դեռ չեմ եղել այդ ցուցակում, իսկ հետո նոր նվաճել մրցանակը: Բայց դրա համար ես պետք է շատ աշխատեմ:
«Ռեալ» գալուց հետո ի՞նչն է Ձեր մեջ կատարելագործվել:
Շատ բաներ: Դե, կարծում եմ, որ կատարելագործվել եմ տեխնիկապես, տակտիկապես ու սկսել եմ լավ պաշտպանվել: Այն, ինչ ես ուզում եմ, շատ աշխատելն է ու հիմնական կազմում տեղ ունենալը: Միայն այսքանը:
Ինչպե՞ս եք «Ռեալում» լավ հարձակվում, բայց միևնույն ժամանակ լավ էլ պաշտպանվում:
Ես միշտ եղել եմ հարձակվողական ոճի խաղացող, ով միշտ առաջ է գնացել: Բայց ինչպես և Ռոնալդուն, Կական ու Բենզեման, ես էլ պետք է հետ նահանջեմ ու պաշտպանվեմ: Ես ուզում եմ օգնել թիմի ավելի լավ պաշտպանվել, որպեսզի ավելի քիչ գրոհներ բաց թողնենք:
Ինչպե՞ս է պատահել, որ Ռոսարիոյում ծնված հասարակ տղան այսքան խիզախ է դաշտում:
Դա իմ արյան մեջ է: Երբ ես այստեղ եկա, հասկանում էի, որ դժվար է լինելու պայքարել թիմում տեղ ունենալու համար: Այստեղ շատ էին բարձրորակ խաղացողները: Բայց աշխատանքը ու գործադրածս ջանքերը տվեցին իրենց արդյունքը:
Ի՞նչ է Ձեզ սովորեցրել Մոուրինյոն:
Շատ բաներ, բայց առաջին հերթին լավ պաշտպանվել, որը նրա մոտ ամենակարևոր պայմաններից է:
Նա իր պահվածքով չի՞ վնասում «Ռեալի» իմիջին:
Ես ոչ մի նմանատիպ վարքագիծ չեմ նկատել: Ինձ համար նրա մեջ ինչ որ բացասական բան չկա: Նա միայն կանգնում է ու հայտարարում է այլ պրոֆեսիոնալների մասին իր կարծիքը: Բայց նա ճիշտ է, քանի որ մեր ոտքերին շատ են հարվածում, բայց դեղին քարտ չեն ստանում շատ խաղացողներ: Նա միայն պաշտպանում է իր խաղացողներին:
«Բենֆիկայում» խաղում էիք ձախ եզրում: Ինչպե՞ս ընդունեցիք դիրքի փոփոխությունը:
Առաջին հայացքից էր դժվար թվում: Ձախ եզրում ինձ դուր էր գալիս խաղալ, քանի որ կարող էի ավելի շատ տեղաշարժվել դեպի կենտրոն ու հարվածել դարպասին:
Իսկ նոր դիրքում ինչպե՞ս է ստացվում խաղը:
Ես փորձում եմ կենտրոնանալ, որը հաճախ ստացվում է, երբեմն էլ չի ստացվում:
Դուք շաբաթվա մեծ մասը անցկացնում եք աջ եզրում խաղը փորձարկելով:
Դե, մենք հիմնականում խաղում ենք կենտրոնով, բայց իհարկե ես մարզվում եմ հատուկ աջ եզրում խաղալու համար: Ես ոչ մի խնդիր չունեմ այդ դիրքում:
«Վիլյառեալի» հետ խաղում դուք խաղում էիք 3 առաջ քաշված կիսապաշտպանով ու երկու հարձակվողով: Ո՞րն է Մոուրինյոյի մարտավարությունների նպատակը:
Միայն մեկը: Նա ամեն ինչ միշտ անում է, որ մենք ավելի լավ ու ուժեղ խաղանք առջևում: Մենք միշտ հավատում ենք նրան:
Խոսե՞լ եք Իգուաինի հետ:
Այո, վիրահատությունից հետո: Նա իրեն լավ էր զգում:
«Ռեալը» այսուհետ խաղալու՞ է առանց հարձակվող:
Ես չգիտեմ: Դժվար է ասել, քանի որ մենք այդ մարտավարությունը գրեթե չենք փորձարկել: Բայց դա արդեն մաւրզիչների որոշելու հարցն է:
Դուք Ձեզ լավ եք զգում որպես հարձակվող, թե՞ եզրային կիսապաշտպան:
Ես ինձ լավ եմ զգում բոլոր դիրքերում:
Աջ եզրում խաղալը ավելի շա՞տ գոլել խփելու հնարավորություն է տալիս:
Ես նախկինի պես եմ խաղում ու չեմ կարծում, թե տարբերություն կա, թե որ եզրում եմ խաղում:
Ո՞րն է պաշտպանության գլխավոր առաջադրանքը:
Պրեսինգը, քանի որ այդպես ավելի հեշտ է չեզոքացնել մրցակցի գրոհները:
Ո՞ր խաղն է Ձեզ համար եղել արգենտինական դերբին:
«Նյուելսի» դեմ խաղերը:
Ինչու՞:
Մեր երկրում ավելի շատ են աջակցում թիմերին: Խաղը այնտեղ շատ կրքոտ է: Դա ավելի վառ արտահայտվում է փողոցներում: Բայց «Ատլետիկո Մադրիդի» հետ դերբիները ինձ նույնպես դուր եկան ու փառք Աստծու մենք հաղթեցինք երկու խաղերում էլ:
Վաղը Ագուերոն չի խաղալու...
Նա առանձնահատուկ խաղացող է ու շատ լավ խաղ է ցուցադրում:
Նրա հետ շա՞տ եք զրուցում:
Այո, մենք ժամանակ առ ժամանակ միասին ճաշում ենք:
Ով է պատրաստում կերակուրը:
Եթե իմ տանն ենք հավաքվում, ապա ես:
Ո՞րն է Ձեր կերակուրների համի գաղտնիքը:
Ես միշտ ածուխ եմ վառում ոչ մի վառարան կամ ջեռոց: Ածուխ կամ փայտ:
Ագուերոն Ռոնալդուի ու Մեսսիի կարգի խաղացո՞ղ է:
Ամեն մի խաղացող ունի իր խաղաոճը: Ագուերոն տպավորում է ոտքերի մեծ ուժով, ու եթե նա արագություն հավաքեց նրան կանգնեցնելը հեշտ չէ: Նա դա ցույց տվեց մեր դեմ խաղում: Բայց Ռոնալդուն ու Մեսսին նրանից շատ են տարբերվում: Սակայն նրանք միևնույն մակարդակի խաղացողներ են:
Իսկ ի՞նչ կասեք Ռոնալդուի մասին:
Նրան արդեն չես կանգնեցնի, անկասկած: Նա միշտ ցանկանում է գոլեր խփել: Ամեն մի խաղում, ամեն մի մարզման ժամանակ նա շատ ամբիցիոզ է: Շատ լավ է, որ նա մեր թիմի մասն է կազմում:
Ինչպե՞ս եք վերաբերվում Copa del Rey-ին:
Մենք տարին սկսել ենք` ցանկանալով հաղթել ամեն ինչ, այդ թվում գավաթը, Լա Լիգան ու ՉԼ-ն:
Այս մրցաշարին տալի՞ս եք այն նույն նշանակությունը, ինչ ՉԼ-ին:
Մենք ամեն մի խաղ որպես եզրափակիչ ենք համարում, որպեսզի դառնանք հաղթող բոլոր մրցաշարերում:
Ի՞նչ խնդիր կար Կիկե Սանչես Ֆլորեսի հետ:
Նա թերագանահատում էր մեզ, ու մենք ստիպված նրան մտափոխեցինք: Այդպես էր նաև Կամաչոյի հետ:
Ո՞վ է Ձեզ տվել «Էլ Ֆիդեո» մականունը:
Բանեգան` Մ-20 տարեկանների թիմում խաղալու ժամանակ: Այն ժամանակ ես ավելի նիհար էի: Իսկ արդեն մեծահասակաների թիմում ինձ շարունակեցին այդպես անվանել:
Ինչու՞ եք այդքան նիհար եղել:
Նույնիսկ փոքր ժամանակ ես չէի կարողանում քաշ հավաքել, նույնիսկ եթե ամբողջ ճրը ուտեի:
Ի՞նչն էր դրա պատճառը:
Դա շատ նյարդային օրեր էին: Ես սկսել եմ ֆուտբոլով զբաղվել միայն այն պատճառով, որ իմ հիպերակտիվության պատճառով բժիշկը մորս խորհուրդ էր տվել ինձ սպորտի տանել: Ես գնդակով ամեն ինչ ջարդուփշուր էի անում մեր տանը (ծիծաղում է):
«Ռեալում» ասու՞մ են, որ քաշ հավաքեք:
Ոչ, ոչ մեկ ինձ այդպիսի բան չի ասել: Ասում են, որ ես լավ ֆիզիկական վիճակում են ու պետք չէ ոչինչ անել:
Ինչու՞ եք գոլերի տոնման ժամանակ սիրտ ցույց տալիս:
Իմ ընկերուհու համար: Նա երկու տարի է, ինչ ինձ հետ է ապրում: Իմ համար նա շատ մեծ նշանակություն ունի:
Դուք կրոնապա՞շտ եք:
Ոչ այնքան, որքան որ իմ մայրը: Իսկ Քրիստոսի նկարով դաջվածքը իմ ոտքի վրա նրա համար է, որ օգնի ինձ նրան ավելի մոտ գտնվել ու օգնի ինձ ամեն տեղ:
Շա՞տ եք գնում եկեղեցի:
Ոչ այնքան շատ: Այստեղ ես այցելել եմ Տոլեդո ու Կուենկա, բացի այդ էլ երբեմն գնում եմ եկեղեցի: Հիմա ես աղոթում եմ ամեն խաղից առաջ:
Գևոր, Realmadrid.am