HalaMadrid TV MOBILE

ԲԼՈԳ | ԿԱՆՏԵՐԱՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԽՈՐԸ ՔՆԻՑ: ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
00:11:23 18.01.2011

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները` չեմ կարող չգրել: Ուրախությամբ ուզում են նշել, որ «Ռեալ Մադրիդի» ակադեմիան` La Fabrica-ն, արթնանում է, արթնանում է խորը քնից, որ տևեց ավելի քան 10 տարի: Ուզում եմ այս բլոգիս միջոցով մադրիդիստներին ծանոթացնել այն խաղացողներին, ովքեր կարող են խաղալ ապագայի «Ռեալում»: Այս բլոգի մեջ ամփոփված են վերլուծություններ «Կաստիլյայի» խաղերի մասին, վերլուծություններ առանձին խաղացողների ու նույնիսկ հիմնական թիմի որոշ խաղացողների մասին: Անմասն չեն նաև մարզիչները:

Միայն հիշեցնեմ, որ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է գրել սեփական բլոգ համապատասխան բաժնում: Լավագույնները կհայտնվեն կայքում: Միայն թե գրեք հայատառ, ընթեռնելի ու ամբողջ տեքստը թող չլինի մեծատառ: 

Ինչպես նկատեցիք նշեցի «հաշվի առնելով վերջին իրադարձությունները»: Իսկ որո՞նք էին այդ իրադարձությունները: Նախ և առաջ պետք է նշել «Կաստիլյայի» մարզիչ Ալեխանդրո Մենենդեսի հեռացումը, ով իհարկե շատ ջանաց, բայց դա արեց ապարդյուն, ու Ալբերտո Տորիլի նշանակումը, ով դեռ չի հասցրել շատ ջանալ, բայց արդյունքը ակնհայտ է` երկու անընդմեջ հաղթանակներ ստորացուցիչ հաշիվներով («Կորուխո»-«ՌՄ» 1-4, «ՌՄ»-«Ունիվերսիդադ Լաս Պալմաս» 5-0): Տորիլին հաջողվեց անել այն, ինչը չէր հաջողվել անել Մենենդեսին` արթնացնել «Կաստիլյային»: Մորատան, ով անկասկած ապագա գերաստղ է ու «Ռեալի» ապագան, շատ քիչ գոլեր էր խփում «Կաստիլյայի» կազմում: Մինչ այս երկու խաղերը նա խփել էր ընդամենը 2 գոլ, իսկ այժմ այդ գոլերի թիվը 5-ն է: Եվ ինչպես ասում են ռուսները «он явно раззабывался»: Բացի այդ նա վաստակեց 11 մետրանոց, որը իրացրեց Սարաբիան:

Պետք չէ անտեսել այս ամենը: Եվ սա նաև պատահականություն չի կարելի համարել: Տորիլը, որ անցած տարի «Խուվենիլ Ա-ի» («Ռեալի» 4-րդ թիմ) հետ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը, ՉԼ-ի հաղթողի կոչումը ու դարձավ գավաթի խաղարկության երկրորդ մրցանակակիր, փոխեց թիմի խաղը հիմնովին: Բայց Մորատայի արդյունավետությունը ուզում եմ կապել ևս մեկ ուշագրավ հանգամանքի հետ: Մոտ 1.5 շաբաթ առաջ Մոուրինյոյին հարցրել էին, թե ինչու չի ընդգրկում հիմնական թիմում Ալվարո Մորատային, որին Մոուրինյոն շատ հիմնավոր պատասխան է տվել.«Ես վստահ եմ, որ նա և Կանալեսը «Ռեալի» կազմում կխաղան առաջիկա 10 տարիներին, բայց Ալվարոն հիմա պետք է խաղա «Կաստիլյայի» կազմում ու ապացուցի, որ արժանի է հիմնական թիմի անդամ դառնալուն: Չէ որ նա դեռ 2 գոլ է խփել, իսկ դա շատ քիչ է: Բայց կարող եմ հաստատ նշել, որ այս պոտենցիալով Մորատան մյուս տարի կհավակնի ոչ թե մեկընդմեջ հիմնական թիմ հրավիրվելուն, այլ հիմնական թիմի մեկնարկային կազմում հայտնվելուն: Պետք է պարզապես համբերել»: Կարծում եմ այս ամենը շատ լավ է անդրադարձել Մորատայի վրա, ով իր մեջ գտել է այն հարձակվողին, որը անհրաժեշտ է Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմին:

 

Պետք է նաև շեշտել Պաբլո Սարաբիային, ով իր նորամուտը «Ռեալի» կազմում նշեց «Օսերի» հետ խաղում ու խաղաց ոչ ավել ոչ պակաս Չեմպիոնների լիգայում ու բացի այդ խաղաց շատ լավ: Նրա հիանալի տեխնիկան անտարբեր չեն թողնի ոչ մեկին, նույնիսկ ամենախստապահանջ մադրիդիստին: Նրան նույնիսկ համեմատում են Դի Մարիայի հետ, բայց նշում են, որ ի տարբերություն Անխելի, Պաբլոն շատ ավելի աթլետիկ կազմվածք ունի, ավելի լավ հարվածների է տիրապետում ու շատ ավելի արագ է Դի Մարիայից, իսկ եթե հաշվի առնենք, որ Դի Մարիան «Ռեալի» ամենաարագ խաղացողներից է, ապա Սարաբիան կարող է լինել ամենաարագը: Ի դեպ վերոնշյալ խաղում (5-0) Սարաբիան դարձավ երկու գոլի հեղինակ, բացի այդ էլ շատ լավ էր կազմակերպում թիմի խաղը: Նա շատ գեղեցիկ գոլ խփեց առաջիկ կեսում, իսկ երկրորդում էլ իրացրեց Ալվարո Մորատայի վաստակած 11 մետրանոցը:  Նա նույնպես համարվում է կանտերայի լավագույն սաներից:

Խուան Կառլոսը նույնպես շատ տաղանդավոր խաղացող է: Իսպանիայի արքայի անունը կրող խաղացողը, ով խաղում է «արքայական ակումբում», վերջին խաղում պարզապես արքայական խաղ ցույց տվեց: Նա անմասն չէր թիմի և ոչ մի գոլի ժամանակ: Նա այնպես էր տերորի ենթարկել «Լաս Պալմասի» եզրը, որ պաշտպանը վախենում էր նույնիսկ կանգնել Խուան Կառլոսի առջև: Նա նաև իր նորամուտն է նշել հիմնական թիմում «Դեպորտիվոյի» հետ խաղում ու վատ տպավորություն չի թողել: Նա նոմինալ պաշտպան է, բայց նույն հաջողությամբ, եթե ոչ ավելի լավ, նա խաղում հարձակման ձախ եզրում!!! Մի խոսքով նրա հետ նույնպես մեծ հույսեր են կապվում:

Եվ ուզում եմ շեշտել վերջին սանին, որ հնարավորություն ունի խաղալ հիմնական թիմում առաջիկա տարում: Դա իհարկե բոլորն քաջ հայտնի Խուանֆրան Մորենոն է: Նա իր նորամուտը նշել է դեռ 2007 թվականին, երբ 20 տարեկան էր: Նա այս տարի խաղացել է «Լևանտեի» հետ գավաթային պատասխան խաղում` փոխարինելով ևս մեկ կանտերանոյի, ով արդեն իսկ հիմնական թիմի անդամ է (այս մասին մի փոքր ուշ)` Մատեոսին: Խուանֆրանը վերջին խաղում «Կաստիլյայի» գոլերից մեկի հեղինակն էր: Նա նաև լավ դրսևորեց իրեն վերոնշյալ գավաթային խաղում:

 

Ուզում եմ խոսել արդեն իսկ հիմնական թիմ տեղափոխված կանտերանոների մասին: Իհարկե այս շարքը սկսում ենք Էստեբան Գրաներոյից, քանի որ, կարծում եմ, Իկեր Կասիլյասի տաղանդի ու վարպետության մասին խոսելը անտեղի կլինի, չէ որ նա արդեն իսկ թիմի ավագն է: Գրաներոն, ըստ իզ, փայլուն մրցաշրջան է անցկացնում: Այո, մի զարմացեք, փայլուն մրցաշրջան: Ճիշտ է, նա քիչ է խաղում, բայց դա անում է պատվով ու կանտերանոյին բնորոշ ոգևորվածությամբ: Նա երեկ դարձավ «Ռեալի» միակ գոլի հեղինակը, և եթե նա չլիներ, միգուցե մեկ միավորը նույնպես չգար Մադրիդ: Նա նաև հիանալի էր խաղացել «Մուրսիայի» դեմ գավաթային պատասխան խաղում (5-1): Նա երկու խաղերում էլ ֆանտաստիկ գոլերի հեղինակ դարձավ: Բացի այդ նա շատ լավ է օգտագործել իր մյուս շանսերը` ապացուցելով, որ արժանի է նույնիսկ մեկնարկային կազմում խաղալուն: Ու իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ նա պետք է լինի Ալոնսոյի զուգընկերը դաշտի կենտրոնում, այլ ոչ թե Խեդիրան (ով գնդակ խլելուց այքան էլ հաջող չէ) ու Լասը (ով շատ է սխալվում փոխանցումների ժամանակ): Գրաներոն կարող է «Ռեալի» համար դառնալ այնպիսի խաղացող, ինչպիսին ասենք «Լիվերպուլի» համար Ջերարդն է:

 

Մյուս խաղացողը, ում մասին ուզում եմ խոսել, Արբելոան է: «Ռեալի» սանը, ով իր կարիերայի 3 տարիները անցկացրել է «Լիվերպուլում» ու հիանալի է խաղացել այնտեղ, հիմա վերադարձել է տուն ու փորձում է հիմնական կազմում տեղի համար պայքարել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ: Այո, այո, նա փորձում է, ու դա նրա մոտ շատ լավ է ստացվում: Ճիշտ է, այստեղ մեկ բայց կա: Նա հիմա հիմնական կազմից դուրս է թողել ոչ թե Ռամոսին, այլ Պեպեի վնասվածքի պատճառով նրան փոխարինած Ալբիոլին: Արբելոայի հիանալի խաղը առաջին հերթին պաշտպանվելիս մարզչին  շատ է դուր եկել ու Ալբիոլի փոխարեն կենտրոնում գործում է Ռամոսը, իսկ եզրում Ռամոսի փոխարեն Արբելոան: Բացի այդ Արբելոան միակ խաղացողն է, ով հաջողությամբ կարող է խաղալ պաշտպանության ցանկացած դիրքում:

 

Մյուս խաղացողը Դավիդ Մատեոսն է: Նրա մասին կարծիք կազմելը դժվար գործ է, քանի որ նա շատ քիչ է խաղում, բայց անհնար չէ: Բավական էր դիտել միայն «Լևանտե» հետ գավաթային խաղը: Նա հիմնական կազմում էր, խաղում էր իր համար անսովոր դիրքում (նա կենտրոնական պաշտպան էր, խաղում էր աջ եզրում), բայց գործեց ՖԱՆՏԱՍՏԻԿ: Մինչև նրա փոխարինվելը մրցակիցը դարպասին քիչ էր մոտենում: Մատեոսւ հասցնում էր գործել ամենուրեք: Մի խոսքով նա «Ռեալի» ապագան է, չէ որ դեռ ընդամենը 19 տարեկան է (մարտի 6-ին կդառնա 20):

 

Եվ վերջում չի կարելի մոռանալ նաև Անտոնիա Ադանին: Նա երկու անգամ է խաղադաշտ դուրս եկել, բայց հաշվի առնելով այն, որ նրա մրցակիցներն են Իկեր Կասիլյասը` լավագույն դարպասապահը աշխարհում, ու Եժի Դուդեկը` ՉԼ-ի հաղթող դարպասապահը, ապա դա շատ տրամաբանական է: Ի դեպ, այն բոլոր խաղերում, որոնց չի մասնակցել Կասիլյասը (դրանք երկուսն են` «Օսերի» ու «Լևանտեի» հետ), Ադանը խաղացել է: Իհարկե մեկ դեպքում նրա փոփոխությունը ստիպված էին կատարել: Նա փոխարինեց Դուդեկին, ով շարքից դուրս եկավ 6 շաբաթով, ու գործեց շատ լավ` հետ մղելով մի քանի վտանգավոր հարված: Իսկ ահա արդեն «Լևանտեի» հետ խաղը Դուդեկի բացակայության պայմաններում նա սկսեց 1-ին րոպեից: Ադանը հիանալի էր գործում, մի քանի անգամ վտանգավոր հարվածներ հետ մղեց: Իսկ ահա բաց թողած երկու գոլերի ժամանակ նրան մեղադրել չէր կարելի:

Եվ այս ամենը նշելուց հետո փորձեմ ընդհանրացնել միտքս: Ըստ իզ, այս խաղացողները կարող են կազմել թիմի կորիզը մոտ 5 տարի հետ: Չէ որ նրանցից ամենամեծը Արբելոան 27 տարեկան է, իսկ նրանից հետո ամենամեծը Գրաներոն, Ադանը ու Խուանֆրանն են` ընդամենը 23 տարեկան: Եվ հաշվի առնելով այն, որ մեր ակումբի ղեկավարությունը ու մարզչական շտաբը հասկացել են, որ կանտերան է աստղերի ժայթքման խառնարանը` կարելի է վստահորեն ասել, որ այս բոլոր խաղացողները հիանալի ապագա կունենան: Ինչպես ասվում է, ադամանդը նույնպես հղկման կարիք ունի: Եվ եկեք չմոռանանք, որ «Ռեալի» ակադեմիայում կա 15 ամյա ԶԻԴԱՆ, ով շատ է նման իր հորը` թե արտաքինով, թե խաղային որակներով: Այնպես որ պետք չէ շտապել ու անհրաժեշտ է համբերատարությամբ սպասել այն օրվան, երբ թիմում կտեսնենք նոր Ռաուլներ, Կասիլյասներ ու Գուտիներ: Եվ վերջում հաջողություն մաղթենք Ալբերտո Տորիլին իր նոր ստանձնած պաշտոնում ու մաղթենք նրան բազում հաղթանակներ ու ելք դեպի Սեգունդա դիվիզիոն:

Եվ որպես այս ամենի վերջաբան դիտեք այս փայլուն ու զգացմունքային տեսանյութերը, որոնցից երկրորդը ավելի վաղ եղել է տեղադրված մեր կայքում:

Մենք ենք Մադրիդը, Մենք ենք չեմպիոնը!!!

Գևոր, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4222 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33