HalaMadrid TV MOBILE

ՊԱՆՈՒՉԻ. «ՉՈՐՍ ԿԱՄ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ «ՌԵԱԼԻ» ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԳԻՏԻ ԻՆՉՊԵՍ ԼԻՆԻ ՀԱՋՈՂԱԿ»
01:48:42 17.01.2011

Քրիստիան Պանուչին` առաջին իտալացին է, ով երբևէ խաղացել է «Ռեալում»: Նրա անհավատալի ռեկորդները անմոռանալի են իսպանական ֆուտբոլի համար: Նա «Ռեալի» հետ նվաճել է 7-րդ գավաթը` Չեմպիոնների Լիգայում: Նախկին ֆուտբոլիստն այժմ մեկնաբան է «Sky Italy»-ում: Ներկայացնում ենք նրա հարցազրույցը. 

Ի՞նչ եք դուք անում հիմա. 
«Ես աշխատում եմ «Sky Italy»-ում և ինձ գերազանց եմ զգում այնտեղ: Մենք ունենք 8-10 նախկին ֆուտբոլիստներ, ովքեր հավաքվում են և խաղ մեկնաբանում: Մենք, հաճախ գնում ենք նաև խաղադաշտ և վերլուծում հանդիպումները: Ես երախտապարտ եմ ֆուտբոլին` ինձ հնարավորություն տալու համար, որպեսզի կյանքիս երկրորդ մասը նույնպես անցկացնեմ ֆուտբոլի հետ»: 

Ի՞նչ է ֆուտբոլն արել ձեր համար. 
«Շատ բան: Մի օր Ես վեր կացա և մարզվելու ցանկություն այլևս չզգացի: Սա այն օրն էր, երբ ասացի «Բավական է», և բարեբախտաբար գտա աշխատանքս «Sky»-ում, որը ինձ հնարավորություն է տալիս` պահպանել կապը ֆուտբոլի հետ, խոսել ֆուտբոլի մասին: Ես շատ գոհ եմ այն կարիերայից, որն ունեցել եմ և հիմա էլ հիացած եմ` իմ նոր կյանքով»: 

Ո՞րն է ձեր ամենալավ հիշողությունը որպես ֆուտբոլիստ. 
«Ես շատ առավելություններ ունեմ: Ես հաղթել եմ ամեն ինչ «Միլանի» հետ, և այնտեղ շատ բան եմ սովորել` կյանքի մասին: Այն ինձ դարձրեց մեծ անհատականություն... Ես հաղթել եմ ազգային առաջնություններ, Եվրոպական գավաթներ, սա մեծ հաջողություն էր: Իմ առաջին թիմը` հայրենիքից դուրս, «արքայական» ակումբն էր, որտեղ Ես անցկացրեցի երեք ֆանտաստիկ մրցաշրջան և նվաճեցի այդ ամենը: Ես հասկացել եմ թե ինչ է նշանակում խաղալ «Ռեալ Մադրիդում» և այն ճնշումը, որ զգում ես: Դու պետք է ունենաս մեծ պրոֆեսիոնալիզմ և մեծ կյանք` այդ ամենին դիմակայելու համար: Ես առաջին ֆուտբոլիստն եմ Իտալիայից, ով երբևէ խաղացել է այս ակումբում և Ես ունեմ մեծ հիշողություններ ու մեծ փորձ, որը ձեռք եմ բերել` խաղալով այստեղ»: 

Ի՞նչը երբևէ չեք կարող մոռանալ` «Ռեալում» խաղացած տարիներից. 
«Անկասկած, Ես չեմ կարող մոռանալ 7-րդ Եվրոգավաթը, որը նվաճել եմ «Ռեալի» հետ: Ամբողջ մադրիդիզմը համակել է դրա մասին, և դա միակ բանն էր, որի մասին մտածում էինք` նախորդ տարի Լա Լիգան հաղթելուց հետո: Այդ մրցաշրջանում` Լա Լիգայում զբաղեցրեցինք 4-րդ տեղը, սակայն, բարեբախտաբար Եվրոլիգայում հաղթող դարձանք: Դա իմ կարիերայի ամենակարևոր պահերից էր, եթե ոչ ամենակարևորը, որովհետև այդ մրցանակը թիմի համար էր և, որովհետև Ես հաջողության էի հասել` աշխարհի ամենակարևոր թիմերից մեկի կազմում: Այն լցնում է ձեզ հպարտությամբ և թույլ է տալիս ձեզ զգալ մեծ գոհունակություն»: 

Ո՞րն է Չեմպիոնների Լիգան նվաճելու բանալին. 
«Դուք պետք է լինեք ուժեղ ակումբ, և «Ռեալ Մադրիդը» լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Ձեզ նաև անհրաժեշտ է մեծ մարզիչ, ինչպիսին Մոուրինյոն է: Ձեզ հարկավոր է մեծ կազմ, որը ներկայումս կա: Մոուրինյոն նախագիծը սկսել է այս տարի, և Ես հուսով եմ Նա կնվաճի տիտղոսներ` այս մրցաշրջանում: Ես հավատում եմ, որ չորս կամ հինգ տարիները հաջողակ ու պատմական կլինեն «Ռեալի» համար, որովհետև Մոուրինյոն գիտի ինչպես հասնի հաջողության: Կարծում եմ, որ թիմն ունի մեծ հնարավորություն` Չեմպիոնների Լիգան հաղթելու համար»: 

Դուք ունեցել եք հարցազրույց Մոուրինյոյի հետ, ինչպիսի՞ն է Նա, Նա «փակ» մարդ է՞. 
«Նա նման չէ: Նա հայտնվում է հեռուստատեսությամբ: Նա ունի մեծ սիրտ, և Նա խոնարհ մարդ է: Դուք պետք է լինեք կոշտ մարդ այս աշխարհում, և պետք է հետևեք ձեր կարիերային, որպեսզի ուղիղ ճանապարհով ընթանա: Մոուրինյոն գիտի, թե ինչպես կարելի է կարգավորել այս աշխարհը: Նրա կինն ու ընտանիքը ամենալավն են ճանաչում նրան, բայց դուք ևս կարող եք հասկանալ նրա անկեղծությունը, երբ նա ստացավ «2010թ-ի Լավագույն Մարզիչ» մրցանակը»: 

Գուցե այդ պատճառո՞վ է, որ մարդիկ սիրում են նրան. 
«Ոչ միայն այդ: Երբեմն, մարդիկ վատ են արտահայտվում նրա մասին: Կան խաղացողներ, ովքեր վատ են արտահայտվում իրենց մարզիչների մասին, սակայն Մոուրինյոյի հետ սա երբևէ չի պատահել, քանի որ Նա գիտի, թե ինչպես կարգավորի թիմը` յուրաքանչյուր անհատի հետ»: 

Արդյո՞ք Կական կարող է դառնալ ակումբի ձմեռային լավագույն ձեռքբերումը. 
«Կական անհավատալի խաղացող է, լավագույններից մեկը: Ես հետևել եմ նրա վերջին խաղին, Նա դեռ պետք է հասնի իր լավագույն մարզավիճակին: Մոուրինյոյի համար լավ է, որ Կական վերականգնվել է, քանի որ Նա կունենա կարևոր դեր` Մոուրինյոյի կազմած նախագծում»: 

Դուք երբևէ տեսե՞լ եք ինչ-որ մեկին, Ով մեկ առաջնությունում այնքան գոլ է խփել, որքան Կրիշտիանու Ռոնալդուն. 
«Եթե Ռոնալդուն այսպես շարունակի, առաջնության ավարտին իր անվան դիմաց կունենա ավելի քան 50 գնդակ, և սա կարող է հեշտ լինել նրա համար: Նա նաև զարմանալի խաղացող է, փառք Աստծո Ես թոշակառու եմ... (ծիծաղում է): Դու չես կարողանում քնել, երբ գիտացում ես, որ պետք է դիմակայես այս խաղացողին: Ռոնալդուի ֆիզիկական տվյալները շատ հզոր են, և նրա տեխնիկան անհավատալի է: Սա թույլ է տալիս նրան տարբերվել, Նա անհավանական է»: 

Արդյո՞ք Դուք հավատում էիք, որ Կասիլյասը կգնա այսքան հեռու. 
«Ես հիշում եմ, Նա շատ երիտասարդ էր և շատ ամաչկոտ: Ես տեսնում էի, թե նա ինչպես է մեծանում և Նա այժմ թիմի ավագն է: Սա ասում են բոլորը: Ես կարծում եմ, որ Նա և Բուֆոնն են աշխարհում լավագույնը: Կարծում եմ, Կասիլյասն արժանի է հաղթել «Ballon d’Or»-ը, քանի որ Նա անցկացրել է ֆանտաստիկ մրցաշրջան»: 

Կարծում եմ Ռամոսն ու Արբելոան կարող են լինել որպես ձեզ «ժառանգներ», ի՞նչ կասեք նրանց մասին. 
«Նրանք երկուսն էլ աշխարհի չեմպիոններ են և լավ խաղացողներ են: Նրանք ավելի շատ պաշտպանվում են, քան հարձակվում: Ռամոսը շատ հզոր է, Արբելոան ունի մեծ որակներ, ինչպես բոլորը թիմում»: 

Ի՞նչ կարծիք ունեք «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ. 
««Ռեալը» ուժեղ է «Արքայական Գավաթում», նրանք շատ արագ էին: Նրանք հասնում են կիսաեզրափակիչ: «Ռեալը» ցանկանում է հաղթել յուրաքանչյուր խաղում: Նրանք կարող են անել դա, սակայն կլինի դժվար, բայց այնուամենայնիվ թիմն աշխատում է շատ լավ»: 

Դուք ձեր դեբյուտը կատարել եք հենց «Ատլետիկոյի» դեմ խաղում, ինչպե՞ս եք հիշում. 
«Ես խաղացի 20 րոպե խաղադաշտում: Մենք հաղթեցինք 4-1 հաշվով: Ես հիշում եմ, դա շատ կարևոր էր»: 

Ի՞նչ կցանկանայիք «Ռեալի» համար` այս մրցաշրջանում. 
«Մաղթում եմ, որ հաղթեն բազմաթիվ մրցանակներ, քանի որ դա հնարավոր է, ու նրանք լավ են հանդես գալիս և՛ Իսպանիայում և՛ Եվրոպայում: Նրանք խաղում եմ գերազանց ֆուտբոլ»:

DE LIMA RONALDO, ©Realmadrid.am 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4076 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33