Իկեր Կասիլյասը նշեց թիմի կատարած մեծ աշխատանքը «Ատլետիկոյի» հետ խաղում, որը ավարտվեց 3-1 հաշվով:
«Գոլ բաց թողնելուց հետո մենք մեզ հավաքեցինք: Սա արդարացի արդյունք էր ու արժանի էինք հաղթանակի, բայց առջևում կա ևս 90 րոպե»:
«Մենք գոհ ենք հաշվից: Ամեն մեկը շատ լավ խաղաց, ու մենք ցույց տվեցինք, թե ինչքան հզոր ենք հարձակվելիս: Կարիմը «Ռեալի» խաղացող է ու գիտի, որ «Բեռնաբեուն» շատ խստապահանջ է: Նա վայելում է մեր բոլոր աջակցությունը: Նա կարող է գոլ խփել ու շատ լավ է խաղում»:
«Հիմա պետք է կենտրոնանանք «Ալմերիայի» հետ խաղի վրա, իսկ հետո նորից գավաթային պատասխան խաղի վրա: Սա շատ դժվար մրցաշար է, որը ավելի է հետաքրքրանում ամեն մի նոր փուլի հետ»:
Գևոր, Realmadrid.am