Realmadrid.am-ը Simply Print ընկերության հետ համատեղ շարունակում է կազմակերպել վիկտորինա: Հաղթողը կստանա բացառիկ օրացույց՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների պատկերով, որի վրա գրված կլինի նաև Realmadrid.am:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս անգամ` ի տարբերություն նախորդի, հաղթողը կստանա մրցանակ հենց իր ցանկացած ֆուտբոլիստի պատկերով:
Մրցույթում հաղթելու համար պետք է գուշակել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի հետևյալ հանդիպումների արդյունքները:
«Բարսելոնա»-«Մալագա»
«Սևիլյա»-«Էսպանյոլ»
«Ալմերիա»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»
Յուրաքանչյուր ճիշտ գուշակված հաշվի համար կտրվի 3 միավոր (Օրինակ, հանդիպումնավարտվել է 1-0 հաշվով, իսկ դուք նշել եք 1-0), ճիշտ արդյունքի համար 1 միավոր (Օրինակ, հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով, իսկ դուք նշել եք 3-0), իսկ «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումների դեպքում նույն սկզբունքով վաստակված միավորները կբազմապատկվեն երկուսով: Հաղթող կճանաչվի բոլորից շատ միավոր վաստակած մասնակիցը: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը կտրվի այն մասնակցին, ով ավելի շուտ է ուղարկել պատասխանը:
Պատասխանների ուղարկման վերջնաժամկետն է հունվարի 16-ը, ժամը 01:00: Պատասխանները պետք է ուղարկել նորության տակ մեկնաբանություն թողնելու միջոցով:
Մրցույթին մասնակցել հետևյալ ձևաչափով.
1. Մասնակցի մականունը (նիկը) կայքում,
2. Անուն, ազգանունը (հարկավոր է նշել իրական անուն ազգանունները, այլապես ազգանուն չնշելիս տարբերակը վավեր չի համարվի, սխալ նշելիս չի հանձնվի շահած մրցանակը),
3. Ծննդյան ամիս ամսաթիվը (օօ/աա/թթթթ)
4. «Ռեալի» ո՞ր ֆուտբոլիստի պատկերով օրացույց կցանկանայիք ունենալ.
Օրինակ.
1. DE LIMA RONALDO
2. Գևորգ Մովսիսյան
3. 30/03/1995
4. Ռիկարդո Կակա
«Բարսելոնա»-«Մալագա» 0-5
«Սևիլյա»-«Էսպանյոլ» 0-0
«Ալմերիա»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» 0-9
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վիկտորինայի վերաբերյալ նախորդ նորության բոլոր տարբերակներն ընդունված են և պետք չէ երկրորդ անգամ գրել, եթե արդեն գրել եք նախորդ անգամ:
ԱՅՍ ՆՅՈՒԹՈՒՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՉԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ, ԱՅԼԱՊԵՍ ԿՋՆՋՎԵՆ:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am