«Ռեալ Մադրիդի» բրազիլացի կիսապաշտպան Կական հավաստիացրել է, որ ինքը ամեն օր քրտնաջան աշխատում է, որպեսզի երկրպագուները, վերջապես, տեսնեն Կակայի այն խաղը, որին որ սովոր են:
«Ես պրոբլեմներ ունեի, երբ եկա Մադրիդ: Ես ոտքի վնասվածք ունեի և դա ինձ շատ խանգարեց, որպեսզի ես միանգամից ձեռք բերեի լավագույն մարզավիճակ: Ես մի քիչ կորցրեցի վստահությունս: Բայց հիմա կամաց-կամաց ես վերգտնում եմ ինքս ինձ և ամեն օր աշխատում եմ դրա համար»,- ասել է Կական Globoesporte.com-ին տված հարցազորւյցի ժամանակ:
«Ես աշխատում եմ ամեն օր,: Մարզվում եմ նաև գրաֆիկից դուրս: Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ կարգին լինի և' ինձ հետ, և' ամբողջ թիմի: Ցանկանում եմ արդարցնել բոլորի սպասելիքները, ովքեր իձանից սպասելիքներ ունեն», - ավարտել է Կական:
ApetH, © realmadrid.am 2010