«Լիոնի» խաղից մի քանի ժամ հետո Ռոնալդուն հերթական հարվածն է ստացել, բայց այս անգամ դժբախտությունը անձնական բնույթի է: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է նրա զարմիկ Միգելը:
MARCA-ն հաղորդում է, որ Ռոնալդուի ընտանիքը որոշել էր ֆուտբոլիստին ոչինչ չասել, մինչև «Լիոնի» հետ հանդիպումը; Խաղից հետո հարազատները զանգահարել են Ռոնալդուին և ասել են դժբախտ պատահարի մասին:
Լուրը իմանալուց հետո Ռոնալդուն միանգամից ուղևորվել է տուն, որպեսզի լինի իր ընտանքի կողքին: Միգելը Ռոնալդուի մորաքրոջ տղան էր: Ռոնալդուն այս կապակցությամբ ասել է, որ երբեք չի մոռանա այս դժոխային օրը:
ApetH, © realmadrid.am 2010