Համախմբվածությունը, կարգապահությունը և երկրպագուները համարվում են «Ռեալ Մադրիդի» հաջորդ մրցակցի` «Ռեալ Վալյադոլիդի» գլխավոր զենքերը: Այս թիմը միշտ չէ, որ խաղում է Պրեմերայում, և հիմա էլ վտանգավոր գոտուց նրան բաժանում է ընդամենը 5 միավոր: «Ռեալ Մադրիդը» 39 անգամ այցի է գնացել նրանց «Խոսե» մարզադաշտ և այդ 39 խաղերից 15-ում հաղթել է, 13-ում հասել ոչ-ոքիի և 11 անգամ պարտվել:
«Վալյադոլիդը» այս տարի միայն 3 խաղերում է վաստակել 3 միավոր: Տանը նրանք 2 անգամ հաղթել են և 6 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի: Խոսե Լուիզ Մենդիլիբարին 2 շաբաթ առաջ փոխարինել է Օնեսիմոն, ով հիանալի ստրատեգ է և միշտ շեշտը դնում է արագ գոլ խփելու վրա: Երբ «Վալյադոլիդը» հայտնվում է պարտվողի դերում, ապա միանգամից մատնվում է խուճապի, իսկ երբ նրանք առաջ են անցնում խաղի մեջ, ապա նրանց պաշտպանները շատ վստահ են պաշտպանվում Մանուշուի գլխավորությամբ, իսկ արագ հակագրոհները մեծ վտանգ են պարունակում Կոստա-Դիեգոյի շնորհիվ:
Գնդակը խլելուն պես` նրանք արագ հակագրոհի են դիմում: Սեսման և Կեկոն կազմում են հարձակվողական ուժը: Նրանց եզրային կիսապաշտպանները չեն վախենում գնդակը կորցնելուց և շատ հաճախակի են փոխում իրենց դիրքերը հարձակվողների հետ: Այդպիսի կիսապաշտպաններից է նախկին մադրիդիստ Ալբերտո Բուենոն: Օնեսիմոն գիտի, որ իր թիմին առավելագույն չափով հաղթանակներ են պետք, և դրա համար նա նույնիսկ շատ դեպքերում հագեցնում է դաշտի կենտրոնը հարձակվողների հաշվին: Սեսմայի, Լուիզ Պրիետոյի, Խակոբոի և Կանոբիոյի մասնակցությունը այս խաղին հարցականի տակ է, քանզի նրանք վնասվածքներ են ստացել և կարող են համալրել բուժկետը`միանալով իրենց խաղընկերներ Սիսիին ու Նաուզետին:
Որպես կանոն, նրանք օգտագործում են 4-4-2 կամ 4-5-1 տակտիկական սխեմաները: Բորխան և Պելեն վերջին խաղերին խաղում էին կիսապաշտպանությունում, իսկ Լազարոն նաև օգնում էր պաշտպաններին: Նրանց պաշտպանական գիծը այնքան էլ ուժեղ չէ, սակայն դարպասապահ Խուստո Վիլյարը վերջին խաղերին շատ վստահ է խաղում և վաստակել է մարզչի վստահությունը:
Պեդրո Լեոնի, Գոիտոմի ու Սերխիո Ասենխոյի տրանսֆերները համապատասխանաբար «Խետաֆե», «Ալմերիա» ու «Ատլետիկո», ինչպես նաև թիմի լեգենդ Վիկտոր Գարսիա Կալվոյի կարիերան ավարտելու որոշումը շատ թուլացրին թիմը: «Վալյադոլիդը» որոշեց թարմ արյուն ներարկել թիմի գործողություններում և գնեց Ասիեր դել Օրնոյին, Սերենային ու Կեկոյին համապատասխանաբար «Վալենսիայից», «Վիտորիա Հիմարայեշից» ու «Ատլետիկոյից»:
Los-Merengues, © Realmadrid.am 2010