«Ռեալ Մադրիդը» այսօրվանից սկսեց նախապատրաստվել «Վալյադոլիդի» հետ խաղին: Մեկնարկային կազմի մի քանի խաղացողներ, ովքեր երեկ հանդիպում անցկացրեցին «Լիոնի» հետ այսօր մարզվեցին մարզասրահում: Ռաուլը, Գուտին, Ռոնալդուն և Իգուաինը միացան Բենզեմային, Դրենտեին և Պեպեին: Նրանք վերականգնողական վարժություններ պետք է կատարեին:
Կասիլյասը, Ռամոսը, Ալբիոլը, Գարայը, Արբելոան, Լասը և Կական թեթև վազում էին «Վալդեբեբասի» խոտածածակի վրա, մինչդեռ Գրաներոն, ով երեկ խաղացել էր «Լիոնի» դեմ, միացել էր Մեթսելդերին, Վան դեր Վաարտին, Մարսելոյին, Գագոյին, Ալոնսոյին և Դիարային գնդակով վարժություններ կատարելու համար: Դուդեկն ու Ադանը մարզվում էին առանջին ընդհանուր խմբից դարպասպահների մարզիչ Մանսիսիսդորի գլխավորությամբ:
ApetH, © realmadrid.am 2010