Կասիլյասը, Գուտին, Գրաներոն, Արբելոան և Ռամոսը հանդիպումից հետո կիսվել են իրենց զգացումներով:
Կասիլյաս:
«Մենք դուրս մնացինք պայքարից, բայց պետք է պահպանենք հանգստություն: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը: Առաջիկա օրերի ընթացքում մենք կվելուծենք հանդիպումը և կկենտրոնանանք Լա Լիգայի խաղերի վրա»;
Գուտի:
«Պայքարից դուրս մնալուց վատ բան չկա, բայց այս խաղով մենք չպետք է պարտվեինք: Մենք հիմա միայն պետք է մտածենք Լա Լիգայի մասին»;
Գրաներո:
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը և հիանալի պահեր ունինք, բայց չօգտագործեցինք պատեհ առիթները և վերջում պատժվեցինք: Մենք պետք է հաղթենք Լա Լիգան: Մենք դա պետք է անենք մեր երկրպագուների համար»;
Արբելոա:
«Մենք պետք է ամենաքիչը երեք գոլ խփեինք առաջին կեսում, բայց մեր բախտը չբերեց: Մենք լավ չխաղացինք երկրոդ կեսում, դրա համար էլ երեևի դուրս մնացինք այս փուլից»:
Ռամոս:
«Պետք չէ մեղավորներ փնտրել: Մենք բոլորս էլ պատասխանատու ենք: Սա դժվարին օր էր մեզ համար: Մենք հիմա պետք է մնանք հանգիստ»:
ApetH, © realmadrid.am 2010