«Ռեալ Մադրիդից» միայն հաղթանակ էին ակնկալում ոչ միայն Մադրիդում, այլ նաև ամբողջ աշխարհում` բացառությամբ երևի միայն Ֆրանսիայի: Հանդիպման մեկնարկը շատ լավ դասավորվեց «Ռեալի» համար: Ինչպես և խոստացել էին «Ռեալի» խաղացողները հենց սկզբից հանդիպումը սկսեցին ագրեսիվ: Արդեն հանդիպման 6-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոնալդուն: Առաջ անցնելով նշենք, որ «Ռեալի» կազմում միակ ֆուտբոլիսնտն էր, ով ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի րոպե չդադարեց պայքարել: Թվում էր, թե առաջնային խնդիրը լուծված է և հիմա ժամանակն է, որ «Ռեալը» վերջնականապես հանի բոլոր հարցերը: Թիմը տիրում էր նախաձեռնությանը, ուներ բացահայտ տարածքային առավեկություն: «Լիոնը» միայն պաշտպանվում էր և երևի սպասում էր «Ռեալի» կողմից գոնե մեկ սխալի: Բայց ինչպես հաճախ է լինում նման դեպքերում մրցակիցը միշտ պատժում է: Եվ ահա «Լինոին» կարող էր պատժել Իգուաինը, ով Գրաներոյի փոխանցումից հետո դուրս եկավ մեն-մենակ Լյորիսի դիմաց, շրջանցեց ֆրանսիացուն և մնում էր միայն գնդակը ուղարկել դատարկ դարպասը, բայց… Իգուաինը հարվածեց դարպասաձողին: Մի քանի րոպե անց անցում ձեռնարկեց Կական, հասավ տուգանային հրապարակ և խառնաշփոթ իրավիճակում գնդակը հանկարծ հայտնվեց նույն Իգուաինի մոտ, ով ուղիղ կանգնած էր դարպասի առջև, բայց արգենտինացին դարպասը գրավելու փոխարեն նորից հարվածեց Լյորիսի վրա: Առաջին խաղակեսը ավարտվեց 1-0 հաշվով: Թվում էր, թե երկրորդում «Ռեալը» էլ ավելի է ավելացնելու, բայց սկսվեց երկրորդը և կարծես «Ռեալի» խաղացողներին փոխել էին: Չկար առաջին խաղակեսի ագրեսիվությունը, տպավորություն կար, որ ֆուտբոլիստները հոգնել էին…
«Լիոնը», պարզապես, չէր կարող չօգտնվել նման հնարավորությունից: «Լիոնը» զգաց, որ «Ռեալը» թուլացրել է ճնշումը և սկսեց խաղալ ագրեսիվ, տիրեց դաշտի կենտրոնին և հակագրոհներից մեկի ժամանակ բոլորից արագ կողմնորոշվեց Պյանիչը, ով մի քանի մետրից գնդակահարեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: Հաշիվը դարձավ 1-1 և այդ պահին «Ռեալին» հարկավոր էր խփել երկու գնդակ, որպեսզի դուրս գար հաջորդ փուլ: Իհարկե, փորձեր եղան, բայց ապարդյուն… «Ռեալը» վեցերորդ տարին անընդմեջ դուրս մնաց Չեմպիոննների Լիգայի 1/8 եզրափակիչից, իսկ «Լիոնը» կշարունակի ի կատար ածել իր նախագահի ցանկությունը` հաղթել Չեմպիոնների Լիգայում:
ApetH, © realmadrid.am 2010