Լա լիգայի 2-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»: Սան Սեբաստիանից վերադառնալուց հետո խաղացողները կորոնավիրուսի թեսթ են հանձնել:
Երեքշաբթի երեկոյան ստացված պատասխաներից Covid-19 է ախտորոշվել Մարտին Էդեգորի մոտ: Այս մասին տեղեկացնում է AS-ը՝ հղում կատարելով Onda Madrid-ին:
Նշվում է, որ հիմա «արքայական» ակումբի բոլոր ֆուտբոլիստները ստիպված են լինելու կրկին թեսթ հանձնել, քանի որ նորվեգացի կիսապաշտպանը մասնակցել է երեքշաբթի օրը կայացած մարզմանը:
Fanat, Realmadrid.am