«Ռեալի» նախկին կիսապաշտպան Դիեգո Լյորենտեն, ով 2017 թվականի հունիսի 1-ին տեղափոխվել էր «Ռեալ Սոսյեդադ» (ըստ Transfermarkt-ի` 7,5 մլն եվրոյի դիմաց), պաշտոնապես դարձել է «Լիդսի» ֆուտբոլիստ:
Բասկյան և անգլիական ակումբների գործարքի արդյունքում «սերուցքայինները» նույնպես գումար են աշխատել:
Բանը կայանում է նրանում, որ 2017 թվականի պայմանագրում հատուկ կետ կա, ըստ որի, Լյորենտեի հաջորդ վաճառքի գումարից մադրիդյան ակումբը պետք է մոտ 30% ստանա: Հստակ նշված չէ, թե որքան է կազմել «Ռեալի» մասնաբաժինը, սակայն, ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, 22-ամյա խաղացողի տեղափոխությունը արժեցել է 20 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am