«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո Movistar+ -ի հետ զրույցում Մարտին Էդեգորը խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի մակարդակի ֆուտբոլիստների կողքին։
«Ես հասկանում եմ նրանց, սակայն միշտ էլ դժվար է սկզբնական շրջանում։ Նրանք աներևակայելի մակարդակ ունեցող ֆուտբոլիստներ են և դա հեշտացնում է իմ աշխատանքը». ասել է Էդեգորը։
Էդեգորը վատ հանդիպում չանցկացրեց իր նախկին թիմի դեմ խաղում՝ որպես փլեյմեյքեր ստեղծելով մի քանի վտանգավոր պահեր։ Անձամբ նորվեգացին էլ իրեն բավական վստահ էր զգում, և այժմ ավելի շատ կաշխատի հիմնական կազմում տեղ գտնելու և արդեն հաջորդ տուրում իր առաջին գոլը խփելու համար։
Los Merenues, Realmadrid.am