Թոնի Կրոսը Einfach Mal Luppen-ի հետ զրույցի ընթացքում խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։
«Զիդանը աննկարագրելի ֆուտբոլիստ է եղել, իսկ այժմ իր բոլոր գիտելիքները օգտագործում է մարզչական աշխատանքում։ Նա անբացատրելի լավն է «Ռեալում» հանդես եկող աստղերի հետ աշխատանքում։ Նա շատ լավ ճանաչում է բոլոր ֆուտբոլիստներին և ամեն բան պահում իր վերահսկողության տակ». ասել է Կրոսը։
Գերմանացին գովեստի խոսքեր է հնչեցրել նաև թիմի ավագ Սերխիո Ռամոսի հասցեին։
Los Merengues, Realmadrid.am