Չնայած նրան, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում Զինեդին Զիդանը Ֆեդե Վալվերդեին խաղալու հնարավորություն տվեց, այնուամենայնիվ պետք է նշել, որ ուրուգվայցին կարանտինից վերադառնալուց ի վեր վատ մարզավիճակում է։
MARCA-ի փոխանցմամբ, «Արքյական» ակումբում գնալով ավելի շատ են անհանգստանում Վալվերդեի մարզավիճակով։
22-ամյա ֆուտբոլիստը արդեն երկար ժամանակ է, ինչ չի կարողանում ցուցադրել իր լավագույն որակները, իսկ «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը դրա վառ ապացույցն էր։
Նշվում է նաև, որ «Ռեալում» շարունակում են վստահել և աջակցել նրան։
Վալվերդեն հանդիսանում է թիմի ապագա աստղերից մեկը, ուստի «Ռեալում» հույս ունեն, որ նա շատ արագ կկարողանա վերգտնել իր լավագույն մարզավիճակը։
Los Merengues, Realmadrid.am