Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն, ով հանդիսանում է «Ռեալի» երկրպագու, թվիթերում գովեստի խոսքեր է հղել իր հայրենակից Մարտին Էդեգորի հասցեին:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 2-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ» խաղում նորվեգացի կիսապաշտպանը «սերուցքայինների» մեկնարկային կազմում էր:
«Պետք է խոստովանեմ, որ Էդեգորն, ով խաղադաշտ է դուրս եկել «Ռեալի» մեկնարկային կազմում, ֆանտաստիկ է»,- գրել է Մագնուսը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը հանդես էր գալիս հենց «Ռեալ Սոսյեդադի» կազմում:
Fanat, Realmadrid.am