«Ռեալի» կիսապաշտպանն Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է ասել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հասցեին:
«Սերխիոն միշտ արտահայտում է իր կարծիքը, եթե դրա կարիքը կա: Դա միայն օգուտ է բերում թիմին: Նախկինում երբեք չեմ տեսել նման վերաբերմունք խաղընկերների նկատմամբ: Ռամոսը աշխարհի լավագույն ավագն է: Նրան բոլորը լսում են թիմում, ու կարող եմ ասել, որ շատ բան ենք սովորել մեկս մյուսից: Ռամոսն օրինակ է մյուս տղաների համար»,- եզրափակել է գերմանացին:
Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանը «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2005 թվականից:
Fanat, Realmadrid.am