Ամենայն հավանականությամբ Դանի Սեբալյոսը կվերադառնա «Արսենալ»։ Ֆուտբոլիստին այդ տարբերակը դուր է գալիս, սակայն դա կախված չէ նրանից։
«Ես պետք է հանգստություն պահպանեմ։ Պետք է վերադառնամ Մադրիդ, իսկ ապագայիս վերաբերյալ որոշումը պետք է կայացնի «Ռեալը», քանի որ ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ թիմի հետ։
Այն պահին, երբ ես տեղեկանամ նրանց որոշման մասին, կհավաքեմ հարազատներիս և կքննարկեմ իմ ապագայի հարցը։ Բայց կարող եմ ասել, որ ուրախ կլինեի, եթե վերադառնայի «Արսենալ», քանի որ այս ակումբի կազմում ես արդեն փորձ ունեմ, և ինձ համար շատ ավելի հեշտ կլինի։ Կարիք չի լինի նոր ակումբի, նոր առաջնության, նոր խաղընկերների կամ նոր մարզչի հետ ադապտացվելու։
Կարծում եմ դա լավ տարբերակ կլինի ինձ համար, բայց կրկին շեշտում եմ, որ դա կախված է «Ռեալից»։ Նրանց որոշման մասին ես հիմա տեղյակ չեմ». ասել է Սեբալյոսը։
Los Merengues, Realmadrid.am