Չնայած նրան, որ շատ լրատվականներ հակառակն են պնդում, այնուամենայնիվ Զիդանը ցանկանում է թիմում պահել Լուկաս Վասկեսին։
ABC պարբերականի փոխանցմամբ «Ռեալը» արդեն բանակցություններ է սկսել Ռամոսի, Մոդրիչի և Վասկեսի հետ նոր պայմանագրերի շուրջ։
Նրանց գործող պայմանագրերը ավարտվում են 2021 թվականին։
Ամենայն հավանականությամբ Ռամոսին երկու տարվա պայմանագիր կառաջարկվի, իսկ Մոդրիչին և Վակեսին՝ մեկ։
Լուկաս Վասկեսի պարագայում որոշ հարցեր կարող են առաջանալ, սակայն նրան թիմում անձամբ Զիդանն է ցանկանում տեսնել։
Los Merengues, Realmadrid.am