«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը, սակայն խորվաթ ֆուտբոլիստը վստահ է, որ դեռևս կարող է հանդես գալ բարձր մակարդակով:
Ինչպես հաղորդում է ABC-ն, 34-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ևս մեկ տարի մնալ թիմում (մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը), որից հետո ավարտել կարիերան:
Նշվում է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը հիանալի է օգտագործել կորոնավիրուսային դադարն ու բարելավել է մարզավիճակը:
Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Մոդրիչն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realamdrid.am