Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռեալի» ֆուտբոլիստներն ու տեխնիկական անձնակազմը կորոնավիրուսի թեսթ պետք է հանձնեն:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» խաղացողների, տեխնիկական անձնակազմի, «Կաստիլյայի» և «Խուվենիլ Ա-ի» երիտասարդաների թեսթերի պատասխանները բացասական են եղել:
Այսօրվանից թիմը կսկսի միջմրցաշրջանային պատրաստության փուլը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ին: Ամենայն հավանականությամբ, «արքայական» ակումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 19-ին:
Fanat, Realmadrid.am