Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պետք է որոշակի փոփոխություններ անի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ:
Ինչպես հաղորդում է Marca-ն, միջմրցաշրջանային պատրաստության սկզբում առաջին թիմի ընդամենը 12 ֆուտբոլիստ կլինի մարզչական շտաբի տրամադրության տակ: Դեռևս հայտնի չէ՝ նորեկ Մարտին Էդեգորը կհասցնի ամբողջությամբ վերականգնվել ծնկի վնասվածքից ու միանալ մարզվող խմբին, թե ոչ:
Առաջին թիմի 13 խաղացող մասնակցելու է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարին, որը լավ հնարավորություն է ստեղծում երիտասարդ խաղացողների համար: Վերջիններս կարող են մարզվել Զիդանի գլխավորությամբ ու իրենց ցույց տալու բացառիկ շանս ստանալ:
Հիշեցնենք, որ միջմրցաշրջանային պատրաստությանը մասնակցելու են նաև «Խուվենիլ Ա»-ի 10 ֆուտբոլիստ:
Այսօր «Ռեալի» ֆուտբոլիստներն ու տեխնիկական անձնակազմը կորոնավիրուսի թեսթ կհաձնեն, իսկ վաղը կմերկնարկի միջմրցաշրջանային պատրաստության փուլը:
Fanat, Realmadrid.am