«Ռեալը» կշարունակի հանդես գալ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում այնքան ժամանակ, մինչև երկրպագուներին թույլատրվի մարզադաշտեր հաճախել, տեղեկացնում է Marca-ն:
«Արքայական» ակումբը նոր մրցաշրջանը կսկսի սեպտեմբերի 19-ին:
Մայիսին նշվում էր, որ Լա լիգան երկրպագուներին թույլ կտա վերադառնալ մարզադաշտ սեպտեմբերի 12-ին, սակայն, երևում է՝ այս հարցում ցանկանում են ամբողջությամբ բացառել ռիսկի գործոնը: Միևնույն ժամանակ «Սանտիագո Բերնաբեուի» վերակառուցման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում և գերազանցում են նախատեսած գրաֆիկի ժամկետները:
Հիշեցնենք, որ կարանտինից հետո «սերուցքայինները» 6 հանդիպում են անցկացրել «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» ու բոլորն էլ ավարտել հաղթանակով:
Fanat, Realmadrid.am