Մադրիդի «Ռեալն» ու «Սևիլիան» համաձայնության են եկել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Օսկար Ռոդրիգեսի՝ անդալուզյան թիմ տեղափոխության վերաբերյալ։
Ռոդրիգեսն ու «Սևիլիան» կնքել են 5 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 25 տոկոսը կշարունակի պատկանել «Ռեալին»։
«Ռեալը» շնորհակալություն է հայտնում Ռոդրիգեսին իր նվիրվածության համար և հաջողություն մաղթում նրան կարիերայի հետագա փուլերում։
Fenomeno, Realmadrid.am