HalaMadrid TV MOBILE

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ». Տակտիկական վերլուծություն
23:09:15 09.08.2020

Իմանալու համար, թե ինչի՞ շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Մադրիդի «Ռեալին» ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում, անհրաժեշտ է տալ ճիշտ հարցեր ու գտնել դրանց պատասխանները։

Ինչու՞ «Ռեալը» խնդիրներ ուներ պաշտպանությունից դուրս գալիս։ Ինչի՞ էին ընդհանրապես «Սերուցքայինները» ցանկանում հասնել պաշտպանությունում գնդակը երկար խաղարկելով։ Ինչի՞ շնորհիվ էր «Սիթին» այդքան շատ ազատ գոտիներ ստեղծում իր համար։ Ինչպե՞ս էր «Սիթին» քանդում «Ռեալի» գրոհները, ինչու՞ էր «Ռեալը» այդքան շատ խնդիրներ ունենում պաշտպանությունից հարձակման անցնելիս։

Այս հարցերի պատասխանները կլինեն, սակայն մինչ այդ ներկայացնենք, թե ինչ կազմերով և սխեմաներով էին թիմերը դուրս եկել խաղադաշտ։

Պեպ Գվարդիոլան ընտրել էր 4-3-3 մարտավարությունը։ Կանսելոյի առկայությունը պաշտպանության ձախ եզրում շատերի համար զարմանալի էր, քանի որ Մենդիի բացակայության պայմաններում այդ դիրքում սովորաբար խաղադաշտ է դուրս գալիս Զինչենկոն։ Բացի այդ պորտուգալացին աջլիկ է, և նրա հայտնվելը պաշտպանության ձախ եզրում բավական անսպասելի էր։ Մյուս հետաքրքիր քայլը Գվարդիոլայի կողմից այն էր, որ Ֆոդենը խաղում էր կեղծ 9 համարի դիրքում, Ժեզուսը՝ հարձակման ձախ եզրում, իսկ Սթերլինգը՝ աջ եզրում։ 

Զիդանը ստիպված էր խաղադաշտ դուրս բերել Էդեր Միլիտաոյին, իսկ պաշտպանության ձախ եզրում նրա ընտրությունը կանգ էր առել Ֆերլան Մենդիի վրա։ Հավանաբար Մարսելոն պատրաստ չէր այդ հանդիպմանը, քանի որ նոր էր վերականգնվել վնասվածքից։ Հարձակման գծում Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել Ազար, Բենզեմա և Ռոդրիգո եռյակին։ Ֆրանսիացին ևս ընտրել էր 4-3-3 մարտավարությունը։

Սկզբի համար պատասխանենք երկրորդ հարցին. Ինչի՞ էին ընդհանրապես «Սերուցքայինները» ցանկանում հասնել պաշտպանությունում գնդակը երկար խաղարկելով։ 

Եթե մենք նայենք ստորև ներկայացված սխեմային, շատ հարցերի պատասխան կարող ենք գտնել։ 

Նկարում երևում է, որ եզրային պաշտպանները բավական առաջ էին գործում, երբ Կուրտուան գնդակը մտցնում էր խաղի մեջ։ Միևնույն ժամանակ եզրային հարձակվողները բավական լայն էին դասավորվում։ Եզրային հարձակվողների նման դասավորությունը թույլ չէր տալիս «Սիթիի» եզրային պաշտպաններին շատ առաջ գնալ։ Դա փակում էր նրանց՝ առաջ շարժվելու ճանապարհը, որը հնարավորություն էր տալիս Մենդիին և Կարվախալին ազատություն ստանալ։ «Սիթիի» ֆուտբոլիստները բավական բարձր պրեսինգի էին դիմում, ինչի արդյունքում նրանց թիկունքում ազատ գոտիներ էր առաջանում։ 

Այդ ամենից պետք է օգտվեր Լուկա Մոդրիչը, ով չէր նահանջում թիմի գրոհներ սկսելու համար, և փոխարենը փորձում էր գտնել այդ ազատ տարածությունները։ Ընդհանուր առմամբ սխեման վատը չէ, բայց «Ռեալի» ֆուտբոլիստների համար շատ բարդ էր գնդակը խորվաթ ֆուտբոլիստին հասցնելը։  Այս նկարում երևում է, որ Կարվախալը Կուրտուային առաջարկում է գնդակը փոխանցել իրեն, իսկ այդ ընթացքում Մոդրիչը ազատություն է ստանում իսպանացու թիկունքում, սակայն Կուրտուան փոխանցում է այլ ուղղությամբ։ 

Առաջին խաղակեսի վերջնամասում Մոդրիչը ստիպված է լինում գնալով ավելի շատ նահանջել թիմի գրոհները սկսելու համար։ Այդ պարագայում «Ռեալի» երկու կիսապաշտպանների նման դասավորությունը էլ ավելի պետք է բարդացներ «Սիթիի» եզրային պաշտպանների աշխատանքը։ Այս պայմաններում «Սիթիի» ֆուտբոլիստները պետք է ակտիվանային միայն այն ժամանակ, երբ կլիներ փոխանցում, ինչը Մոդրիչին և Կրոսին ևս մեկ վայրկյան ավելի մտածելու ժամանակ էր տալիս։

Այս տակտիկայի իդեալական տարբերակը եղավ խաղի 42-րդ րոպեին։  Գյունդոգանի դիմաց երկու մրցակիցներ են՝ Մոդրիչը և Կարվախալը։ Փոխանցումը հետևում է դեպի խորվաթ ֆուտբոլիստը, որը արագ շրջվում և փոխում է գրոհի ուղղությունը։ Արդյունքում Ուոքերը հայտնվում է մի իրավիճակում, որի ժամանակ պետք է պայքարեր երկու մրցակիցների՝ Ազարի և Մենդիի դեմ միաժամանակ։

Ինչու՞ էր «Ռեալի» մոտ խնդիրներ առաջանում մրցակցի պրեսինգի ժամանակ։ 

«Սիթիի» ֆուտբոլիստների ռեակցիան շատ կտրուկ էր։ «Ռեալի» վինգերների նման դասավորության պայմաններում «Սիթին» անցնում էր երեք պաշտպանների մարտավարությանը։  Սա հնարավորություն էր տալիս Ուոքերին ավելի առաջ գնալ և պրեսինգի դիմել իր եզրում։

Բայց կարծես թե Զիդանը նման մարտավարությանը պատրաստ էր։ Այդ դեպքում Ազարը տեղ էր զբաղեցնում դաշտի կենտրոնական հատվածում, իսկ հետո արագացում կատարում դեպի Ուոքերի թիկունք, որտեղ պետք է հետևեր երկար փոխանցում։ 

Ցավոք սրտի «Էթիհադ» մարզադաշտի տեսախցիկները բավական մոտ էին տեղադրված դաշտին, ինչի պատճառով հնարավոր չէ ավելի շատ վերլուծություններ կատարել Ազարի տեղաշարժի վերաբերյալ։ Սակայն, այն ժամանակ, երբ Կուրտուան սխալ փոխանցում կատարեց, հստակ երևում է, որ փոխանցումը հետևում էր այն ուղղությամբ, որտեղ շարժվում էր Էդեն Ազարը։

«Սիթիի» պրեսինգի նոր մոդելում բավական շատ են թույլ կողմերը, և դրա մասին խոսել են մի շարք վերլուծաբաններ։Հաճախ դա կապում էին Մարեզի հետ, ով երբեմն սխալ էր կարդում մրցակիցների մտահաղացումները և դուրս էր մնում պրեսինգից։ Բայց Ֆոդենի հայտնվելը կեղծ 9 համարի դիրքում շտկեց այդ բացերը։ Պրեսինգի հիմնական պլանը կայանում էր նրանում, որ ֆուտբոլիստները պետք է ճիշտ դիրք ընտրեին և թիկունքում թողնեին մրցակցի ֆուտբոլիստներին, և միևնույն ժամանակ ճիշտ անկյան տակ հարձակվեին գնդակով գտնվող խաղացողի վրա։ Դրա նպատակը մրցակցի պաշտպաններին ստիպելն էր սխալվելու կամ փոխանցումը իրենց նախընտրած ուղղությամբ կատարելու։ 

Պրեսինգի երկրորդ գիծը կազմում էին Դե Բրույնեն, Գյունդոգանը և Ռոդրին, ովքեր շարժվում էին ըստ ստեղծված իրավիճակի։ Նրանց ինտելեկտը հնարավորություն էր տալիս արագ և ճիշտ գուշակելու մրցակցի քայլերը։

Սա շատ նման է «Լիվերպուլի» պրեսինգի մարտավարությանը, սակայն նման կիսապաշտպանների շնորհիվ «Սիթին» հետագայում կարող է ավելի իդեալական կիրառել այդ մարտավարությունը։ Բայց համեմատած Կլոպի մարտավարության հետ, «Սիթիի» մոտ առայժմ շատ քիչ են քայլերը, որոնք մրցակցին տանում են դեպի ծուղակը։ Բայց «Ռեալի» դեմ խաղում այդքանն էլ բավարար եղավ, որպեսզի հյուրերը սխալվեին և կատարեին անհաջող փոխանցումներ։

Ինչի՞ արդյունքում «Սիթիի» ֆուտբոլիստները այդքան շատ ազատ գոտիներ ունեցան շարժման ընթացքում։ 

Գաղտնիք չէ, որ Պեպ Գվարդիոլան սիրում է թիմում ունենալ ունիվերսալ ֆուտբոլիստներ։ Հնարավոր է, որ Պեպը նույնիսկ մարզումների ժամանակ է այդ ամենը սովորեցնում իր սաներին։

Ամեն դեպքում Ֆոդենը իր խաղով դա ապացուցեց։ Նրա աներևակայելի տեղափոխությունները խաղադաշտում խնդիրներ էին առաջացնում ոչ միայն պաշտպանների, այլ նաև անձամբ Կազեմիրոյի համար։

Գրեթե բոլոր դեպքերում, երբ «Ռեալի» ֆուտբոլիստները մեծ ուժերով փորձում էին խլել գնդակը, կամ կենտրոնանում էին խաղադաշտի մեկ հատվածի վրա, Ֆոդենը այդ ամենից հիանալի կերպով էր օգտվում։ 

Բարձր պրեսինգի դեպքում, երբ Գյունդոգանը նահանջում էր Ռոդրիին օգնելու համար, Մոդրիչը չէր կարող անտեսել այդ տեղաշարժը։ Արդյունքում «Ռեալի» կիսապաշտպանների թիկունքում առաջանում էր ազատ տարածություն, որից օգտվում էր Ֆիլ Ֆոդենը։

Իհարկե այդ դեպքում շատ բարդ էր գնդակը Ֆոդենին հասցնելը, ուստի «Սիթիի» ֆուտբոլիստները հաճախ օգտագործում էին երկար փոխանցումները։ Եվ նույնիսկ եթե օդային պայքարում հաղթում էին «Ռեալի» ֆուտբոլիստները, հետ եկած գնդակին առաջինը հասնում էին «Քաղաքայինները», և դա հենց այդ դասավորության շնորհիվ։ 

Այս պարագայում «Սիթիի» երեք կիսապաշտպանները շարժվում են գնդակի ուղղությամբ և գրոհի շարունակություն փտնրում, իսկ Ֆոդենը այդ ժամանակ իր զբաղեցրած դիրքով ստիպում է Կազեմիրոյին իր վրա ուշադրություն դարձնել։

Միշտ չէր, որ «Ռեալը» կարողանում էր այնպես պրեսինգ կիրառել, որի արդյունքում «Սիթիի» ֆուտբոլիստները» ստիպված էին լինելու հետ փոխանցում կատարել կամ սխալվել։ 

Կանսելուն բավական ժամանակ ունի գնդակը Գյունդոգանին հասցնելու համար, որից հետո գերմանացին Ռոդրիի միջոցով այն հասցնում է Դե Բրույնեին։ Կևինը կրկին հայտնվում է ազատ գոտում, և դա առաջին հերթին Ֆոդենի տեղաշարժի, իսկ եկրորդ հերթին Ազարի պասիվության արդյունքում։

Հաջորդ կարևոր քայլը եզրային պաշտպանի՝ դեպի կենտրոն տեղաշարժն էր։ Սովորաբար այդ պարտականությունը կատարում էր ՈՒոքերը։  Դա հնարավորություն էր տալիս Գյունդոգանին ավելի առաջ գործել և օգնել հարձակման գծի ֆուտբոլիստներին։ Դրա շնորհիվ «Սիթիին» հեշտությամբ հաջողվում էր կենտրոնանալ մեկ եզրում՝ օգտագործելով Կանսելույին, Ժեզուսին և Սթերլինգին։ Դա հնարավորություն էր տալիս նաև առավելություն ունենալ հարձակվելիս և հեշտությամբ տեղաշարժել գնդակը։ 

Ի՞նչ էր մտածել Զիդանը պրեսինգի համար։ 

Օրինակ բարձր պրեսինգի պարագայում Կրոսը հայտնվում էր Ազարի դիրքում։ Բայց ինչու՞։ Շատ հնարավոր է, որ ագրեսիվ պրեսինգ կիրառելու համար, իսկ Ազարի խնդիրը այդ դեպքում դեպի առաջ հնարավոր փոխանցումը փակելն էր։ Հետաքրքիր քայլ, որը փակում էր Ազարի թույլ կողմը և ֆիզիկական ոչ այնքան լավ վիճակը։ Կրոսի համար ավելի հեշտ էր «Սիթիի» ֆուտբոլիստներին ստիպել փոխանցումներ կատարել այն ուղղությամբ, որտեղ իրենք ցանկանում էին, իսկ Ազարի համար հեշտ էր փոխանցման հնարավոր մեկ ուղղություն փակելը։ 

Ինչպե՞ս էր «Սիթին» քանդում «Ռեալի» գրոհները, և ինչու՞ էին հյուրերը այդքան շատ խնդիրներ ունենում պաշտպանությունից հարձակման անցնելիս։ 

«Ռեալի» գործողություններում քիչ էր կրեատիվությունը։ Հարձակման հիմնական պլանը կայանում էր հետևյալում։ «Ռեալի» ֆուտբոլիստները պետք է փորձեին «Սիթիի» հնարավորինս շատ խաղացողների կենտրոնացնել մեկ հատվածում, իսկ հետո Կրոսի կամ Մոդրիչի երկար փոխանցումների շնորհիվ անցնել հարձակման։ Հենց այդ կերպ խփվեց «Ռեալի» միակ գոլը։

«Ռեալը» հաճախ դա անում էր Մենդիի, Ազարի, Կրոսի և Կազեմիրոյի միջոցով։

Բայց ավելի շատ «Ռեալի» ֆուտբոլիստները երկար փոխանցումներ էին կատարում սեփական կիսադաշտից կամ գնդակը խլելիս։

Ըստ  WhoScored-ի «Ռեալը» 65 երկար փոխանցում է կատարել ողջ խաղի ընթացքում, և դրանց մեծ մասը եղել են սեփական կիսադաշտից։

Մոդրիչի փոխանցումը Ազարին գնդակը խլելուց հետո։ 

Այդ ամենը մենք տեսանք նաև վերջերս կայացած «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» խաղում, այնպես որ այդ մարտավարությունը նորություն չէր անգլիական ակումբի ֆուտբոլիստների համար։  Դրա առավելությունը այն է, որ մրցակիցը չի կարող նախապես հասկանալ, թե որ ուղղությամբ է գնդակը տեղաշարժվում, ինչի արդյունքում հարձակվող կողմի ֆուտբոլիստը այն կարող է ընդունել գտնվելով դեմքով դեպի դարպասը կամ լինելով ընթացքի մեջ։ Այս ամենը ընդամենը մեկ երկար փոխանցման շնորհիվ։ 

Բայց շնորհիվ Ռոդրիի, ով հասցնում էր ժամանակին տեղ գտնել երկու կենտրոնական պաշտպանների արանքում, «Սիթիին» հաջողվում էր ավելի լայն գործել պաշտպանվելիս։

Դրա պատճառով «Ռեալը» չէր կարողանում ազատ տարածություններ ստանալ հարձակման մյուս եզրում, և Կրոսը հրաժարվում էր նման փոխանցումներ կատարել։

Իսկ Գվարդիոլայի սաների հակապրեսինգը ինչպես միշտ շատ լավն էր։ Շատ դեպքերում «Ռեալի» ֆուտբոլիստները հայտնվում էին անելանելի իրավիճակում, և նույնիսկ Մոդրիչն էր երբեմն սխալ փոխանցումներ կատարում։ 

Կազեմիրոն, ում գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում վերլուծաբանները գովեստի խոսքեր էին հնչեցնում, ճնշման պայմաններում անչափ կոպիտ սխալ գործեց։ 

Շատ քիչ էր լինում, որ «Ռեալի» ֆուտբոլիստը մնում էր առանց ճնշման։ Իսկ երբ «Ռեալին» ստացվում էր դուրս գալ պրեսինգից և անցնել հարձակման, «Սիթիի» ֆուտբոլիստները գնում էին տակտիկական խախտումների։ 

Արդյունքում կարելի է առանձնացնել հետևյալը։ 

«Ռեալի» պաշտպանությունում սխալները այնքան շատ էին, որ հաջողության հասնելու մասին խոսք գնալ չէր կարող։ Այո՛, Զիդանը ուներ որոշ մտահաղացումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ դուրս գալ մրցակցի պրեսինգից։ Բայց զարմանալի էր այն, որ «Սերուցքայինների» կազմում չկար ֆուտբոլիստ, ով որակյալ ձևով գնդակը կհասցներ առջևի գծում գտնվող ֆուտբոլիստներին։ Եթե «Ռեալին» դա հաջողվեր, ապա «Սիթիի» ֆուտբոլիստները այդքան բարձր պրեսինգի չէին դիմի։ 

Բացի այդ Էդեն Ազարին Կևին Դե Բրույնեի դեմ թողնելը այնքան էլ լավ որոշում չէր, քանի որ Էդենը շատ ահաճախ էր ազատ տարածություն տալիս իր համերկրացուն։ 

Հյուրերը դժվար թե զարմացրին Գվարդիոլային և նրա սաներին։  Նրանց մեկ անգամ հաջողվեց երկար փոխանցման շնորհիվ հաջողության հասնել, սակայն մնացած դեպքերում «Սիթիի» ֆուտբոլիստները հասցնում էին ժամանակին ճիշտ դիրք զբաղեցնել։ Եվ Զիդանի այս մարտավարությունը նորություն չէ։ Դրա շնորհիվ նա հաղթել է ՉԼ-ում, և վաղուց արդեն ժամանակն է նոր մտահաղացումներ փնտրելու։ 

Այո՛, Զիդանը խնդիրներ ուներ պաշտպանությունում, սակայն նա իր տրամադրության տակ ուներ հարձակվողների հիանալի ընտրություն, և կարծես թե ֆրանսիացին սխալ էր կատարել իր ընտրությունը։ 

«Սիթին» անկասելի էր, և մասնավորապես Դե Բրույնեն։ Հարձակման գծում արագ տեղաշարժը խնդիրներ էր առաջացնում «Ռեալի» համար գնդակը խլելու պրոցեսում։ «Սիթիին» նման պրեսինգը և Ուոքերի խաղը ուղղակի հաղթաթուղթ եղան Գվարդիոլայի համար Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ sports.ru
Կարդացվել է 4439 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33