«Ռեալի» դեմ խաղից առաջ «Ալավեսը» թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ասիեր Գարիտանոյին։ Մինչ այս մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Խուան Ռամոն Լոպես Մունյիզը։
Նոր մարզչի համար «Ռեալի» դեմ հանդիպումը իսկական մարտահրավեր է լինելու, քանի որ եթե «Ռեալը» պայքարում է չեմպիոնության համար, ապա «Ալավեսի» թիվ մեկ խնդիրը Լա Լիգայում իր տեղը պահպանելն է։
«Ռեալից» բացի «Ալավեսը» դեռ հանդիպումներ ունի անցկացնելու «Խետաֆեի», «Բետիսի» և «Բարսելոնայի» դեմ։
Առաջնության վերսկսումից հետո «Ալավեսը» պարտվել է անցկացրած 7 հանդիպումներից 6-ում, ինչն էլ դարձավ Ասիեր Գարիտանոյին հեռացնելու հիմնական պատճառը։ Այժմ ակումբը 6 միավորի առավելություն ունի «Մալյորկայի» նկատմամբ և մնացած խաղերում պայքարելու է այդ առավելությունը չկորցնելու համար։
Խուան Ռամոն վերջին անգամ Լա Լիգայում աշխատել է 2016-18 թվականների ընթացքում՝ գլխավորելով «Լևանտեն»։
Los Merengues, Realmadrid.am