Էլ Կլասիկոյին նախորդած վերջին մարզման ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն պատասխանել է լրագրողների հարցերին:
«Կլասիկոն, պարզ է, շատ կարևոր խաղ է, քանի որ մենք մրցելու ենք մեր հիմնական մրցակցի հետ: Այն միավորները, որ վաղը խաղարկվելու են, կարող են վճռորոշ լինել առաջնության վերջնամասում, բայց այնումենայնիվ առջևում կա ևս 25 խաղ: Ես ակնկալում եմ գեղեցիկ խաղ, որի ժամանակ խաղացողները կօգնեն մրցավարին ու մենք կտեսնենք բուն ֆուտբոլը»:
«Մենք չենք փոխի մեր մեթոդները ոչ «Բարսելոնայի» ու ոչ էլ որևէ այլ թիմի դեմ խաղում: Մենք հարգում ենք մեր բոլոր մրցակիցներին նույնչափ: «Բարսելոնան» միգուցե ավելի ուժեղ է, քան Լա Լիգայի մնացած թիմերը, բայց մենք բոլորին նույն կերպ ենք հարգում ու բոլորի մոտ էլ փնտրում ենք թույլ կողմեր»:
«Կլասիկոյում չի հաղթում այն թիմը, ով միչև այս ավելի լավ է խաղացել ու ավելի լավ է աշխատել, քանի որ այստեղ մոտիվացիան լրիվ այլ է: Իմ համար մի փոքր դժվար է ասել, որ ես եմ ֆավորիտը միայն այն պատճառով, որ հիմա առաջին տեղում եմ: Ես դրա մասին չեմ մտածում: Դերբիներում ու Կլասիկոներում ունեցած փորձս ինձ լրիվ հակառակն է հուշում: Իհարկե ես այսպիսի խաղերում չեմ ունենում ադրենալինի այն ժայթքումը, որը ունենում եմ ՉԼ-ի փլեյ օֆֆ փուլի ժամանակ, քանի որ այնտեղ մեկ խաղում պարտվելով դու մյուս խաղը կդիտես տանը հեռուստացույցով»:
«Իմ թիմը այնքան հզոր է հոգեպես, որ վաղը պարտություն կրելու դեպքում չի ընկճվի ու խաբկանքի մեջ չի ընկնի, այլ կշարունակի աշխատել: Առաջնությունը մեզանից պահանջում է բարձր տեմպով աշխատել 10 ամիս շարունակ: Ես չեմ ցանկանում, որ մեր ինքնագնահատականը փոխվի վաղը հաղթելու կամ պարտվելու դեպքում: Ինչ ուզում է լինի, խաղից հետո ես հանգստություն եմ պահպանելու»:
«Լա Լիգայում «Ռեալի» ու «Բարսելոնայի» և մնացած թիմերի մեջ այսպիսի տարբերության պատճառը այն է, որ մենք ավելի լավ ենք խաղում ու գերազանցում ենք մրցակցին, բայց միևնույն է, մնացած թիմերը շատ տաղանդավոր են. մենք ոչ ոքի ենք խաղացել, իսկ «Բարսան» նույնիսկ պարտվել է: Սա ցույց է տալիս, որ շատ դժվար է պայքարել նաև «Ատլետիկոյի» ու «Վիլյառեալի» հետ: Այն գոլերի քանակը, որ հիմա տեսնում եք, նշանակում է միայն այն, որ մենք երկուսս էլ հիանալի մարզավիճակում ենք»:
«Ես ուզում եմ վերադառնալ Բարսելոնա որպես «Ռեալի» մարզիչ, քանի որ այդ քաղաքին ես շնորհակալ եմ հաջողություններիս համար: Ես չգիտեմ մի մարզչի, որը մտածի, թե ինչպես են իրեն ընդունելու տեղի երկրպագուները: Իմ ուշադրությունը չի շեղվի, եթե նրանք ինձ սուլեն: Իմ համար միևնույն է: Ես միայն ուզում եմ ֆուտբոլ խաղալ ու հաճույք ստանալ դրանից: Ահա և վերջ»:
«Ես մտավախություններ չունեմ մրցավարի հետ կապված: Ես կարծում եմ, որ մրցավար Իտուռալդե Գոնսալեսը մրցավարության կողմնակից է, ոչ թե «Բարսելոնայի» կողմնակից: Նրա համար ավելի հեշտ կլինի կատարել իր գործը, եթե խաղացողները նրան օգնեն այդ հարցում: Իսկ եթե խաղացողները չօգնեն, ապա ամեն ինչ դժվար կլինի: Մեր նպատակը մրցավարին օգնելն է»:
Գևոր, Realmadrid.am
RealMadrid.am
