HalaMadrid TV MOBILE

«Ռեալ Սոսյեդադ» 1-2 «Ռեալ Մադրիդ». «Ռեալը» հաղթանակ է տանում և հավասարվում «Բարսելոնային»
01:55:03 22.06.2020

Կայացավ Լա Լիգայի 30-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ 

Խաղի մեկնարկում երկու թիմերն էլ ակտիվ էին։ Երկու կողմերն էլ փորձում էին արագ հաջողության հասնել, սակայն դա տեղի չունեցավ։ 

Առաջին խաղակեսի միջնամասում դաշտի տերերը ավելի շատ էին վերահսկում գնդակը, իսկ ահա «Ռեալը» սպասում էր իր շանսին։ «Սերուցքայինները» ավելի շատ փորձում էին հաջողության հասնել հակագրոհների միջոցով, սակայն առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 

Պատկերը այլ էր երկրորդ խաղակեսում։ Ընդմիջումից հետո «Ռեալը» ավելի ագրեսիվ էր գործում հարձակման գծում։ Եվ այդ ամենը տվեց իր պտուղները։ Հանդիպման 49-րդ րոպեին Վինիսիուսը հիանալի դրիբլինգի շնորհիվ ստիպեց մրցակցին խախտել կանոնները սեփական տուգանայինի մատույցներում և վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը։ Ցավոք, խփած գոլից րոպեներր անց «Սերուցքայինների» ավագը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը։

Այդ ամենից շատ չանցած «Ռեալ Սոսյեդադին» հաջողվեց գնդակն ուղարկել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկեց խփած գոլը։ Իսկ ահա այդ դրվագից մեկ րոպե անց, կրկին վիճահարույց դրվագում, Կարիմ Բենզեման կարողացավ կրկնապատկել հաշվի առավելությունը։ Այս անգամ մրցավարները արձանագրեցին գոլը։

Խաղավերջում դաշտի տերերը ավելի ակտիվացան և փորձում էին ամեն գնով հետ բերել կորցրածը։ Ի վերջո խաղի 83-րդ րոպեին Միգել Մերինոյին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը։ 

Էլ ավելի լարված էին հանդիպման վերջին րոպեները, սակայն «Ռեալին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու երեք միավոր վաստակել։ 

Այսպիսով «Արքայական» ակումբը դժվարին հաղթանակ է տանում և մրցաշարային աղյուսակում հավասարվում «Բարսելոնային»։

«Ռեալ Սոսյեդադ» 1-2 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Ռամոս (50), Բենզեմա (70), Մերինո (83)

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ realmadrid.am
Կարդացվել է 3313 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Գրանադա

2

4 : 1

6

2

Բետիս

2

3 : 0

6

3

Վիլյառեալ

2

3 : 2

4

4

Սելտա

2

2 : 1

4

5

Խետաֆե

1

1 : 0

3

6

Վալենսիա

2

5 : 4

3

7

Օսասունա

2

2 : 1

3

8

Կադիս

2

2 : 2

3

9

Ռեալ Սոսյեդադ

2

1 : 1

2

10

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

1

0 : 0

1

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/09 18։00

Էյբար

0 : 0

Սելտա

12/09 20։30

Գրանադա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

12/09 23։00

Կադիս

0 : 2

Օսասունա

13/09 16։00

Ալավես

0 : 1

Բետիս

13/09 18։00

Վալյադոլիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

13/09 20։30

Վիլյառեալ

1 : 1

Հուեսկա

13/09 23։00

Վալենսիա

4 : 2

Լևանտե

Հետաձգված

Ատլետիկո Մադրիդ

 : 

Սևիլիա

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Էլչե

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Խետաֆե

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/09 23:00

ՊՍԺ

3 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

18/09 23:00

Բավարիա

3 : 0

Ցրվենա Զվեզդա

18/09 23:00

Շախտյոր

0 : 3

Մանչեսթեր Սիթի

18/09 23:00

Դինամո Զագրեբ

4 : 0

Ատալանտա

18/09 23:00

Ատլետիկո Մադրիդ

2 : 2

Յուվենտուս

18/09 23:00

Բայեր Լևերկուզեն

1 : 2

Լոկոմոտիվ Մոսկվա

17/09 23:00

Զալցբուրգ

6 : 2

Գենկ

17/09 23:00

Նապոլի

2 : 0

Լիվերպուլ

17/09 20:55

Ինտեր

1 : 1

Սլավիա Պրահա

17/09 23:00

Բորուսիա Դորտմունդ

0 : 0

Բարսելոնա

17/09 20:55

Լիոն

1 : 1

Զենիթ

17/09 23:00

Բենֆիկա

1 : 2

Լեյպցիգ

17/09 23:00

Չելսի

0 : 1

Վալենսիա

17/09 23:00

Այաքս

3 : 0

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Հետաքրքի՞ր են «Ռեալի» մրցակիցների մասին նորությունները
Այո, պետք է հետևել նաև մրցակիցների «անցուդարձին»
Օրվա մեջ 1 հատը բավական է
Ոչ, չի հետաքրքրում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:11:13 28.08.2020
17:09:02 28.08.2020
15:24:25 23.08.2020
Նախորդ մրցաշրջանի գլխով գոլերը
19:51:23 13.08.2020
Տաղանդաշատ Ռոդրիգոն
19:44:10 12.08.2020
Կուրտուայի տպավորիչ մրցաշրջանը
15:24:00 07.07.2020
Վինիսիուսը՝ Tiktok-ում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
27
21
5
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33