«Բարսելոնայի» հետ Կլասիկոյին նախորդող վերջին մարզումը ղեկավարեց Ժոզե Մոուրինյոն: Միայն վնասվածքներ ունեցող Կական ու Գագոն չէին մասնակցում մարզմանը: Իգուաինը, Խեդիրան ու Գարայը ապաքինվել են իրենց վնասվածքներից ու միացել էին թիմին:
23 խաղացողներ մարզչի տրամադրության տակ էին ու հենց մարզման մեկնարկից հետո նրանք սկսեցին ֆիզիկական վարժություններ կատարել ֆիտնես-մարզիչ Ռուի Ֆարիայի հետ: Նրանք կատարեցին տաքացման վարժություններ ու խոչընդոտներ հաղթահարեցին:
Հիմնականում թիմը կենտրոնացած էր գնդակով աշխատելու վրա: Խաղացողները բաժանվեցին երկու խմբի` 11 և 12 հոգուց բաղկացած, ու սկսեցն կատարել մի վարժություն, որի ժամանակ մի մասը շրջան էր կազմում, իսկ երկու հոգի այդ շրջանի մեջ փորձում էին խլել գնդակը, իսկ մնացածի խնդիրը այն պահելն էր: Սրա նպատակը գնդակի կառավարումն ու պրեսինգը ուժեղացնելն է: Մարզման մյուս հատվածը անցել է դռնփակ:
Գևոր, Realmadrid.am