Երևում է՝ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ամբողջ կարանտինի ընթացքում չի սափրվել և նոր տեսքով հանդես կգա Լա լիգայի վերամեկնարկից հետո:
Սերխիոն երկար մորուքով է. երկրպագուները նույնիսկ նրան համեմատել են «Աղետից տուժածը» ֆիլմի՝ Թոմ Հենքսի մարմնավորած հերոսին:
Հիշեցնենք, որ «Ռեալի» ֆուտբոլիստները ամբողջ կարանտինի ընթացքում մարզվել են անհատական ծրագրով, ու տարատեսակ թեսթերը ցույց են տալիս, որ թիմը վերադարձել է հիանալի մարզավիճակով:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am