«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է իր ապագայի պլաններով:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», այնպես որ, մտադիր եմ մինչև վերջ կատարել պայմանագիրս: Այն դեռևս 3 տարի ժամկետ ունի: Պայմանագրիս ավարտից հետո 33 տարեկան կլինեմ ու կարող եմ ասել, որ ինձ տեսնում եմ ֆուտբոլում, սական ոչ բարձր մակարդակի մարզչի դերում: Հնարավոր է նաև՝ ապագայում գործունեությունս կապված չլինի ֆուտբոլի հետ: Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ երկարատև թռիչքները, երկար ժամանակով տանը չլինելը ինձ այդքան էլ դուր չեն գալիս»,- Կրոսի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ գերմանացին «Ռեալի» գույները պաշտպանում է 2014 թվականից: Ավելի վաղ նա հանդես էր եկել «Բայերում» ու «Բավարիայում»:
Fanat, Realmadrid.am