2019/20 մրցաշրջանը հիշարժան կդառնա Ֆեդե Վալվերդեի համար։ Հենց այս մրցաշրջանում նա կարողացավ լիովին ցուցադրել իր խաղային որակները և ամրապնդվել հիմնական թիմի կազմում։
Իսպանիա ժամանումից 4 տարի անց «Փոքրիկ թռչնակ», ինչպես նրան անվանում են իր հայրենիքում, վերջապես կարողացավ ամբողջովին ցուցադրել իր տաղանդը աշխարհի ամենաշատ պահանջներ ունեցող ակումբի կազմում։
Ընդամենը 21 տարեկանում նա դարձավ Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Զինեդին Զիդանը նախորդ մրցաշրջանի ավարտին հնարավորություն տվեց ուրուգվայցուն, ինչը չէին անում Սանտիագո Սոլարին և Խուլիեն Լոպետեգին։
Զիդանը խաղում ինչ-որ բան էր նկատել, և հնարավորություն տվեց նրան նաև մինչմրցաշրջանային հատվածում։
Մազիչը որոշեց, որ Վալվերդեն արդեն պատրաստ է «Թռիչքին»։ Ցավոք սրտի նրան նման հնարավորություն չտվեցին ո՛չ Լոպետեգին, և ո՛չ էլ Սոլարին։ Զիդանի օրոք նա կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում դառնալ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Ֆրանսիացի մասնագետը սկսեց պարբերաբար ընդգրկել նրան մեկնարկային կազմում այս մրցաշրջանի 6-րդ տուրից սկսած։
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, և այդ խաղերում այնպիսի տպավորություն է գործել, որ Զիդանը որոշեց քանդել Թոնի Կրոս - Լուկա Մոդրիչ զույգը, որը անփոխարինելի էր «Ռեալի» համար 2014 թվականից։
Այն, ինչ Զիդանը փնտրում էր «Մանչեսթեր Յունայթեդում», գտավ «Վալդեբեբասում»։
Վալվերդեն այս մրցաշրջանում այնքան մեծ տպավորություն է գործել, որ շատերը նրան դիտարկում են Լա Լիգայի տիտղոսի համար մղվող պայքարում «Ռեալի» առավելությունը։
Երկրպագուները նույնպես շատ են սիրում Վալվերդեին, հատկապես Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչից հետո, երբ նա խաղի վերջին վայրկյաններին կարմիր քարտի գնով «Ռեալին» տիտղոս նվիրեց։
Հենց այդ խախտումը Ալվարո Մորատայի նկատմամբ ցույց տվեց «Փոքրիկ թռչնակի» ուրուգվայական ոգին՝ չհանձնվել և անել հնարավոր ամեն ինչ հաղթելու համար։
Լա Լիգան մոտ օրերս կվերսկսվի, և անկասկած Զինեդին Զիդանը կշարունակի վստահել 21-ամյա ֆուտբոլիստին, քանի որ այս մրցաշրջանում «Ռեալը» միայն մեկ խաղում է պարտություն կրել, երբ Վալվերդեն եղել է մեկնարկային կազմում։ Դա եղել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը։
Վալվերդեի համար առաջիկա 11 խաղերը անչափ կարևոր են լինելու, քանի որ դրանց արդյունքում նա կարող է իդեալական համարել իր առաջին մրցաշրջանը որպես «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ։
Լա Լիգայում հաղթելը ուղղակի իդեալական վայրէջք կլինի «Թոքրիկ թռչնակի» համար։
Los Merengues, Realmadrid.am