Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, Մադրիդի «Ռեալը»իր առաջին առաջարկն է կատարել «Բայերին»՝ Կայ Հավերցի տրանսֆերի համար։ «Սերուցքայինները» գերմանական ակումբին 80 մլն եվրո են առաջարկել։
Բայց «Բայերը» որոշել է հրաժարվել այդ առաջարկից, քանի որ չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստից 100 մլն եվրոյից պակաս գումարի դեպքում։
Բայց, ըստ աղբյուրի, «Ռեալը» ևս մեկ առաջարկ է պատրաստում։ Այս անգամ «Արքայական» ակումբը մտադիր է ձեռք բերել նրան և վարձավճարային հիմունքներով մեկ մրցաշրջանով հանձնել «Բայերին»։
Հավերցի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան», սակայն «Ռեալը» կարծես առավելություն ունի, քանի որ մյունխենյան ակումբը մտադիր է նրան ձեռք բերել 2021-ին, իսկ «Ռեալը» դա պատրաստ է անել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am