Միգել Գուտիերեսի համար հուլիսը միշտ լավ ամիս է եղել։ Սկսենք նրանից, որ նա ծնվել է 2001 թվականի հուլիսի 27-ին։ Նախորդ տարի հենց հուլիս ամսին նա դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։ Այդ կազմում խաղում էին նաև Ֆերան Տորեսը, Անդեր Բարենտեկսան և Էրիկ Գարսիան, և չնայած այն բանին, որ Գուտիերեսը այդ կազմում մեծ կարևորություն ունեցող ֆուտբոլիստ չէր, այնուամենայնիվ հատկանշական է նշել, որ նա այդ կազմում ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկն էր։ Այդ մրցաշարի ավարտից մոտ մեկ շաբաթ անց նրան հրավիրեցին Գերմանիա, որտեղ մարզվում էր Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմը։ Իսկ ահա հուլիսի 31-ին մինչմրցաշրջանային ընկերական խաղում նա նշեց իր նորամուտը «Ռեալի» հիմնական թիմի կազմում։

Իր նորամուտի խաղում ձախ պաշտպանի մոտ ոչ մի գրամ լարվածություն չկար։ Հաշվի առնելով Միգելի տեխնիկան և միշտ հարձակմանը միանալու միտումը, խաղաոճով նրան կարելի է նմանեցնել Մարսելոյին։ Իր նորամուտի խաղում խաղադաշտում անցկացնելով ընդամենը 30 րոպե, նա հասցրել է ցույց տալ այդ ամենը՝ մի քանի անգամ միանալով հարձակմանը և կատարելով մի քանի վտանգավոր փոխանցումներ դեպի մրցակցի տուգանային հրապարակ։
Իսկ որտեղից նրան հարձակմանը միանալու մշտական միտում և ինչպես նման երիտասարդ ֆուտբոլիստը այդքան հարմարավետ զգում իրեն գնդակով։ 2011 թվականի հուլիսի 10-ին փոքրիկ Միգելը «Խետաֆեից» միացավ Մադրիդի «Ռեալին»։ Նա եղել է Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» գրեթե բոլոր տարիքային թիմերում։ Նրա գլխավոր առավելություններից մեկը այն է, որ նա ունիվերսալ ֆուտբոլիստ է համարվում։ Միգելը խաղացել է ձախ պաշտպանի, կենտրոնական պաշտպանի, կենտրոնական կիսապաշպնաի և նույնիսկ ձախ վինգերի դիրքում։ Այդ ամենը ստիպել է նրան իրեն լավ զգալ խաղադաշտի ցանկացած հատվածում։ Ներկա պահին նա հիմնականում խաղում ձախ պաշտպանի դիրքում, սակայն հաջողությամբ կարող է հանդես գալ նաև այլ խաղային դիրքերում։

«Միգելը հիանալի է միանում հարձակմանը և կարողանում է սրություն մտցնել առջի գծում։ Դա մեծ առավելություն է, որի շնորհիվ թիմը կարողանում է ավելի հեշտ կառուցել իր գրոհները։ Նա տեխնիկապես շատ ուժեղ է և կարողանում է կարդալ խաղը՝ հասցնելով փակել խաղընկերների բաց թողած դիրքերը։
Նա չի վախենում ինքնուրույն որոշումներ կայացնել խաղադաշտում։ Մրցակցի պրեսինգի ժամանակ նա կարողանում է իր տեխնիկայի շնորհիվ ազատվել մեկ-երկու ֆուտբոլիստներից և միանալ հարձակմանը՝ ինչպես եզրով, այնպես էլ կենտրոնով՝ ազատություն տալով իր խաղընկերներին։ Նման կերպ են խաղում նաև Աշրաֆը, Մարսելոն և Ռեգիլյոնը։ Եթե «Ռեալում» նրան հնարավորություն տան, ապա Միգելը կարող է բարձր մակարդակի ֆուտբոլիստ դառնալ։ Նա ամբողջովին համապատասխանում է «Ռեալին», և ես վստահ եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում». ասել է Իսպանիայի Մ17 տարեկանների գլխավոր մարզիչ Դավիդ Գորդոն։
Գորդոն այս ամենը ասել է այն բանից հետո, երբ Զինեդին Զիդանը օրերս որոշեց Միգելին հրավիրել հիմնական թիմի մարզումներին։ Շատ լրատվականներ սկսեցին հետաքրքրվել այդ ֆուտբոլիստով։
Միգել Գուտիերեսի համար սա առաջին դեպքը չէ, և նա իրեն ավելի հանգիստ է զգում մարզումների ընթացքում, քան օրինակ Ռեյները, ով առաջին անգամ է մարզվում հիմնական թիմի հետ։ Ամեն անգամ, երբ Զիդանին մարզումների համար անհրաժեշտ են պաշտպանողական ֆուտբոլիստներ, նա շատ արագ հրավիրում է Միգել Գուտիերեսին։
Զիդանը և «Ռեալի» ողջ մարզչական անձնակազմը մեծ հույսեր են կապում նրա հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եղել մի շարք թոփ ակումբներ՝ այդ թվում նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Ռեալը» նրա հետ նոր պայմանագիր է կնքել կորոնավիրուսային համաճարագից առաջ։ Նրա նոր պայմանագրի ժամկետը ավարտվում է 2024 թվականին։
Los Merengues, Realmadrid.am