«Ռեալը» պլանավորում է գալիք 5 տարիների ընթացքում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ գնել:
Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայիններն» ուշադրությունը սևեռել են Դորտմուդնի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: Նա իր սերնդի լավագույն ներկայացուցիչներից է և «արքայական» ակումբի որդեգրած քաղաքականության լավագույն տարբերակը:
Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է օգտագործել իր՝ գերմանական ակումբի հետ ունեցած ջերմ հարաբերություններն ու փորձ անել աղմկոտ գործարք իրականացնել:
Տաղանդավոր անգլիացու տրանսֆերը գնելուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Փետրվարին «կարմիր սատանաները» 140 մլն եվրո էին առաջարկել, սակայն մերժում էին ստացել:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և նույնքան ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am