Մոուրինյոն նրան նաև մեղադրել է հիանալի բեմականացում ցույց տալու համար:
Լեո Մեսսին շատ քչերի հետ հանդիպումներում է խնդիրներ ունենում, եթե իհարկե այդպիսի լինում են: Արգենտինացի այն տիպի խաղացողներից է, որ իր նպատակին հասնելու համար ամեն ինչի պատրաստ է: Երկուշաբթի օրը նրա խաղին հետևելը շատ հետաքրքիր կլինի: Նա դեռ ոչ մի անգամ չի գրավել Մոուրինյոյի թիմերի դարպասը, չնայած որ 7 անգամ խաղացել է նրա դեմ: Դա այնպիսի ցուցանիշ է, որ քիչ մարզիչներ կարող են հպարտանալ դրանով:
Մոուրինյո-Մեսսի հարաբերությունները զարգացան ինչպես հրաբուխ նրանց առաջին պաշտնոկան խաղից սկսած: Առաջին անգամ երբ նրանք հանդիպեցին, Մոուրինյոն գլխավորում էր «Չելսին», իսկ Մեսսին Էտո´Օի ու Ռոնալդինյոյի հետ կազմում էր «Բարսելոնայի» հարձակվողների տրիոն: Այդ ժամանակ Մոուրինյոն Ասյեր դել Օրնոյին շատ մանրակրկիտ բացատրել էր, թե ինչպես է պետք խաղալ արգենտինացու դեմ ու բասկը շատ լավ արեց իր գործը:
Վիճելի պահեր: Մեսսիի երրորդ այցի ժամանակ «Ստեմֆորդ Բրիջում» Դել Օրնոն ոտնաթաթով հարվածեց Մեսսիի ոտքին, իսկ մրցավարը չներեց: Կարմիր քարտ: Այդ օրը «Բարսելոնան» հաղթեց «Ստեմֆորդ Բրիջում» իսկ Մոուրինյոն հրաժարական տվեց, քանի որ պարտություն տանել նա չէր կարող: «Կատալոնիան թատրոնի քաղաք է, իսկ Մեսսին այսօր հիանալի դերասանական խաղ ցուցադրեց»,- ասեց Մոուրինյոն խաղից հետո:
Այդ օրվանից ի վեր նրանց հարաբերությունները սրվեցին ու Մոուրինյոն մինչ այժմ էլ Մեսսիից գոլ չի ընդունել ու գիտի «Բլաուգրանայի» խաղացողին կասեցնելու ձևը:
Մասնագետ «Մադրիդի» հետ խաղերում
Եթե Մոուրինյոյի հետ Մեսսին շատ վատ է խաղում, ապա «Ռեալի» հետ լրիվ այլ է: 8 Կլասիկոներում Մեսսին 7 գոլ է խփել ու դրանցից 3-ը վերջին 4 խաղում: Մեսսին իր նորամուտը Կլասիկոյում նշել է 2005 թվականին, երբ փոխարինեց Ռոնալդինյոյին, իսկ պատասխան խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Նոու Կամպում» խաղն ավարտվեց 3-3:
Գևոր, Realmadrid.am