Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ Իսպանիայում ֆուտբոլային առաջնությունների վերսկսումից հետո թիմերի և խաղացողների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե վերջիններս հրաժարվեն խաղղադաշտ դուրս գալ:
«Երբ մեզ թույլատրել խաղալ, ապա այն թիմը, որը կհրաժարվի խաղադաշտ դուրս գալ, տեխնիկական պարտության կարժանանա: Եթե կլինեն առանձին ֆուտբոլիստներ, ովքեր կհրաժարվեն խաղալ, հատուկ պատժամիջոցներ կսահմանվեն նրանց նկատմամբ: Կարծում եմ՝ եթե մեզ կանաչ լույս է տրվելու, մերժումները չեն ընդունվելու»,- եզրափակել է Տեբասը:
Լա լիգայի նախագահը նաև նշել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև դեկտեմբեր հանդիպումները կանցկացվեն առաջնց հանդիսականների:
Fanat, Realmadrid.am