Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին գնելու գլխավոր հավակնորդներն են:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հետ է կանգնել անգլիացուն գնելու մտքից և ամառային տրանսֆերային պատուահնի ընթացքում չի պայքարի այս գործարքի համար:
Այնուամենայնիվ, հիմնական հավակնորդ համարվում են հենց «սերուցքայինները»:
Քեյնը «Տոտենհեմում» մեկնարկել է 2011 թվականին ու անցկացրած 278 խաղում դարձել է 181 գոլի հեղինակ:
Նրա՝ «խթանների» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Անգլիական ակումբը գործարքի համար պահանջում է 150 մլն ֆունտ ստերլինգ:
Fanat, Realmadrid.am