Աշրաֆ Հակիմիի պոտենցիալը ակնհայտ էր բոլոր նրանց համար, ովքեր եղել են «Ռեալում» նրա հետ միասին, սակայն նրանցից ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ նրա տրանսֆերային արժեքը երկու տարում նման աճ կգրանցեր։
21-ամյա պաշտպանը այս երկու մրցաշրջանների ընթացքում կարևոր ֆուտբոլիստ է եղել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ 2018-ին, երբ նա հեռացավ «Արքայական» ակումբից, նրա տրանսֆերային արժեքը կազմում էր ընդամենը 5 մլն եվրո, բայց այս երկու տարիների ընթացքում այդ արժեքը հասել է մինչ 60 մլն եվրոյի։
Նա իր հիանալի խաղի արդյունքում իսկական առաջատար է դարձել թիմի համար և հասցրել է գրավել մի շարք թոփ ակումբների ուշադրությունը։
Բունդեսլիգայուն նման փորձ ունի նաև Մադրիդի «Ռեալի» ներկայիս այլ ֆուտբոլիստ՝ Դանի Կարվախալը, ով նույնպես հանդես է գալիս հենց աջ պաշտպանի դիրքում։ 2012/13 մրցաշրջանում նա իրեն հիանալի դրսևորեց «Բայերի» կազմում, և հենց դա դարձավ գլխավոր պատճառը, որ «Սերուցքայինները» որոշեցին հետ վերադարձնել իսպանացուն։
Աշրաֆը արդեն մի քանի անգամ հստակ հասկացրել է, որ դեմ չէ վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
«Եթե «Ռեալը» ցանկանա հետ վերադարձնել ինձ, ապա ես առանց մեկ րոպե վարանելու կհամաձայնեմ։ Մարզիչը ինձ շատ լավ է ճանաչում, բայց այժմ ես կենտրոնացած եմ «Բորուսիայի» կազմում իմ ելույթների և այստեղ աճ գրանցելու վրա, որից հետո կտեսնենք, թե ինչ կլինի». ասել էր Հակիմին։
Ամեն բան պարզ կդառնա ամռանը, երբ ավարտվի Աշրաֆի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am