Անդրեյ Լունինը նշել է, որ իր նպատակը «Արքայական» ակումբ վերադառնալն ու թիմի համար մեկ դարպասապահը լինելն է։
Երկու մրցաշրջան վարձավճարային հիմունքներով «Լեգանեսի» և «Վալյադոլիդի» կազմում հանդես գալուց հետո Լունինը այժմ հանգրվան է գտել «Ռեալ Օվիեդոյում», որտեղ պարբերաբար խաղաժամանակ էր ստանում։
«Անկասկած ես ցանկանում եմ վերադառնալ ու պայքարել՝ «Ռեալի» թիվ 1 դարպասապահը լինելու համար։ Բայց պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կասի մարզիչը, և ինչ ավարտ կունենա այս համաճարագը։ Հուսով եմ ամեն բան լավ կլինի». ասել է Լունինը։
Դարպասապահը կարծում է, որ նա կարող է հաջողության հասնել «Սերուցքայինների» կազմում։
«Ես ինձ տեսնում եմ «Ռեալի» դարպասապահի դիրքում։ Եթե ես դա չտեսնեի, «Ռեալ» տեղափոխվելը անիմաստ կլիներ։ Ես ամեն ինչ կանեմ այդ ամենին հասնելու համար, և եթե դա տեղի ունենա, դա կլինի իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը։
Քննադատությունները եղել են, կան և միշտ էլ կլինեն։ Բայց ես կարող եմ ասել, որ ոչ բոլոր խաղերն են իրար նման։ Առաջին խաղում դու կարող ես գնդակին 1-2 անգամ դիպչել, իսկ հաջորդ խաղում 10 և ավելի սեյվ կատարել։
Միակ բանը, որ կախված է քեզանից՝ պատրաստ լինել ամեն խաղին։ Դու պետք է ամեն հաջորդ խաղին ավելի լավը դառնաս ու աճ գրանցես։ Դու պետք է կարողանաս լավ խաղալ ոտքերով, օգնել պաշտպանությանը, լավ դիրք զբաղեցնել և փրկել թիմին բարդ իրավիճակներում։ Ահա, թե ինչ է հարկավոր «Ռեալի» հիմնական դարպասապահը դառնալու համար». ասել է Լունինը։
Los Merengues, Realmadrid.am