Սանկտ Պետերբուգի «Զենիթի» և Ռուսաստանի ազգայի հավաքականի հարձակվող Արտյոմ Ջյուբան նշել է, որ եթե հնարավորություն լիներ ընտրելու, թե որ ակումբում կցանկանար խաղալ, ապա նա կընտրեր Մադրիդի «Ռեալը»։
Նա նաև նշել է, որ երկրպագում է «Ռեալին» Գալակտիկոսի ժամանակաշրջանից սկսած։
«Ես դեռ փոքր տարիքից եմ երկրպագել «Ռեալին»։ Այն ժամանակ «Ռեալում» խաղում էին Ռաուլը, Կարլոսը, Ռեդոնդոն և Ռոնալդոն։ Եթե հնարավորություն լիներ ընտրելու, ես կցանկանայի խաղալ Մադրիդի «Ռեալում». ասել է 31-ամյա հարձակվողը։
Ձյուբան ներկա պահին Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն է, իսկ «Զենիթը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 9 միավորով գերազանցելով «Լոկոմոտիվին» ու «Կրասնոդարին»։
Los Merengues, Realmadrid.am