Ֆուտբոլային աշխարհի դադարի հետ կապված թոփ ակումբների թվիթերյան պաշտոնական էջերը ստիպված են հիշել անցյալի լավագույն պահերը:
«Ռեալի» թվիթերյան էջը առանձնացրել է Կրիշտիանու Ռոնադուի՝ «Յուվենթուսի» դարպասը խփած ֆանտաստիկ գոլը: 2017/18 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Կարվախալի կատարած եզրային փոխանցումից հետո պորտուգալացին շրջադարձ հարվածով գրավեց Բուֆոնի դարպասն, ինչն արժանացավ նույնիսկ «ծեր սինյորայի» երկրպագուների ծափահարություններին:
Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանում «սերուցքայինները» նվաճեցին Չեմպիոնների լիգայի գավաթը:
Fanat, Realmadrid.am