Marca-ն տեղեկացնում է, որ Զինեդին Զիդանը, հնարավոր է, չկարողանա գնել իր հայրենակիցներ Պոլ Պոգբային ու Կիլիան Մբապեին:
Աղբյուրի հաղորդմամբ, «սերուցքայիններն» այլևս չեն կարող իրենց թույլ տալ գնել 100 մլն-ից թանկ արժեցող ֆուտբոլիստների: Պատճառը ստեղծված վիճակն ու առաջացած ճգնաժամն է: Մադրիդում խաղադրույք են կատարելու այն խաղացողների վրա, ովքեր ժամմանակին ակումբի համակարգի մասն են կազմել: Այդպիսին են, օրինակ՝ Աշրաֆ Հակիմին ու Մարտին Էդեգորը:
Բացի դա, «արքայական» ակումբը անհապաղ պետք է կարգավորի աշխատավարձերի վիճակը:
Ավելի վաղ նշվում էր, որ ղեկավարությունը որոշել է ֆուտբոլիստների աշխատավարձերը յկրճատել 10 տոկոսով:
Fanat, Realmadrid.am