Marca պարբերականը անցկացրել է փուլային քվեարկություն, որտեղ իր ընթերցողներին խնդրել է ընտրել պատմության լավագույն ֆուտբոլիստին։

Կրիշտիանու Ռոնալդուն հասել է մինչև եզրափակիչ՝ թիկունքում թողնելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Մալդինին, Զիդանն ու Մարադոնան։
1/8 — Մալդինի

1/4 — Զիդան

1/2 — Մարադոնա

Այս վիրտուալ հակամարտության եզրափակիչում հանդիպել են Մեսսին ու Կրիշտիանուն, որից հետո պորտուգալացին առաջ է անցել ու հաղթել։

Մրցաշարի ընդհանուր ինֆոգրաֆիկան

Երրորդ տեղը զբաղեցրել է բրազիլացի Ռոնալդոն։