
«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն, նախագահն ու տնօրենների խորհուրդն իր խորը ցավակցություններ է հայտնում Գոյո Բենիտոյի՝ ակումբի պատմության մեծագույն լեգենդերից մեկի մահվան կապակցությամբ։
«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն իր ցավակցությունն ու ջերմությունն է հղում նրա կնոջը՝ Պաուլայի և երեխաներին՝ Պատրիսիային ու Ռուբենին, նրա ողջ ընտանիքի անդամներին ու սիրելիներին։ Ցավակցությունները հաղորդվում են նաև աշխարհի ողջ մադրիդիստաների անունից։
Գոյո Բենիտոն «Ռեալ Մադրիդում» 13 մրցաշրջան է անցկացրել։ Այդ ժամանակահատվածում նա 6 Լա լիգայի տիտղոս ու 5 Իսպանիայի սուպերգավաթ է նվաճել՝ մասնակցելով 420 հանդիպման։ 22 հանդիպում էլ անցկացրել է Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով։
«Ռեալ Մադրիդը» աջակցել է Բենտիոյին հիվանդության ողջ ընթացքում, որը ձգվում էր արդեն երկար տարիներ։ «Ռեալ Մադրիդ» ընտանիքը կիսում է նրա կորստյան ծանր վիշտը՝ նրան հիշելով որպես ակումբի պատմության մեծագույն պաշտպան։