The Athletic-ը հավաստիացնում է, որ Սադիո Մանեն հաջորդ մրցաշրջանում կմնա «Լիվերպուլում», չնայած նրա՝ 140 մլն ֆունտով «արքայական» ակումբ տեղափոխվելու մասին խոսակցություններին։
«Կարմիրների» ղեկավարությունը վստահ է, որ Սադիոյին կհաջողվի պահել «Էնֆիլդում», սակայն, հաղորդվում է, որ նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում՝ սենեգալցուն Մադրիդ տեղափոխվելու մտքից հետ պահելու համար։

Մանեն անգլիական ակումբի հետ մինչև 2023 թվականը պայմանագիր ունի կնքած, սակայն, ըստ հրապարակումների, ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը։
ԱՆցյալ տարի Մանեն «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էր ու ճանաչվեց Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մրցաշրջանում նա դարձել է 18 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։